Զելենսկին Ստամբուլում, Պուտինից բացի, ՌԴ-ից որևէ այլ պաշտոնյայի չի հանդիպի․ Պոդոլյակ

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ստամբուլում հնարավոր բանակցությունների ժամանակ պատրաստ է խոսել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը The Breakfast Show-ին, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։

Պոդոլյակին հարցրել են, թե ինչպե՞ս կվարվի Զելենսկին, եթե Պուտինը չգա բանակցություններին, և արդյո՞ք, Պուտինից բացի, կարող է հանդիպել ռուսական կողմից որևէ այլ պաշտոնյայի հետ։

«Իհարկե՝ ոչ։ Դա ձևաչափը չէ։ Նախագահը չի կարող հանդիպել… առավել ևս Մեդինսկիի հետ։ Նրա կարգավիճակը լիովին պարզ չի լինի, քիչ հավանական է, որ այս մարդը բավարար լինի հիմնարար հարցեր քննարկելու համար»,- պատասխանել է  Պոդոլյակը։

Նա նշել է, որ Ռուսաստանում իշխանության կառուցվածքն արդեն բոլորի համար ակնհայտ է, և նույնիսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կամ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հավանաբար, լիազորված չեն որևէ որոշում կայացնել։

«Այսինքն՝ միայն Պուտինը կարող է որոշում կայացնել պատերազմը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ։ Դե, գուցե նրա շուրջ կա մի փոքր շրջանակ, որը քննարկում է, թե քանի՞սը և ովքե՞ր պետք է սպանվեն»,- ասել է Պոդոլյակը։

Նրա խոսքով՝ Ստամբուլում բանակցային գործընթացի կառուցվածքն ակնհայտ է՝ կա մեկը, որը որոշում է կայացնում Ուկրաինայի անունից, և կա մեկը, որը որոշում է կայացնում Ռուսաստանի անունից։ Մնացած ամեն ինչ ձևական ներկայություն է՝ առանց արդյունքների։

«Դա կրկին ժամանակի ձգձգում է։ Ի՞նչ իմաստ ունի հանդիպում անցկացնել ամենացածր մակարդակով»,- նշել է Պոդոլյակը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները մայիսի 10-ին կոչ էին արել Ռուսաստանին դադարեցնել կրակը առնվազն 30 օրով՝ սկսած մայիսի 12-ից: Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Ուկրաինան մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսի։ Ուկրաինան ու եվրոպացի առաջնորդները պնդում են, որ Ռուսաստանը նախ դադարեցնի կրակը, մինչդեռ ռուս պաշտոնյաներն առաջարկում են նախ բանակցություններ անցկացնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին նշել էր, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի հետ հանդիպման՝ Պուտինի առաջարկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ մայիսի 15-ին անձամբ է սպասելու Պուտինին Ստամբուլում և ակնկալում է մայիսի 12-ից լիակատար հրադադար սկսել։ Axios-ն էլ գրել էր, որ Զելենսկին կմեկնի Ստամբուլ՝ բանակցությունների, նույնիսկ եթե Պուտինը հրաժարվի մայիսի 12-ին դադարեցնել կրակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի