Զելենսկին մայիսի 15-ին կգնա Ստամբուլ՝ բանակցությունների, նույնիսկ եթե ՌԴ-ն մայիսի 12-ին հրաժարվի հրադադարից․ Axios

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 15-ին կմեկնի Թուրքիա՝ Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների, նույնիսկ եթե Ռուսաստանը չհամաձայնվի մայիսի 12-ին հրադադար սկսել։ Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյայի։

Զելենսկին կիրակի հայտարարել էր, որ մայիսի 15-ին կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմը դադարեցնելու «դիվանագիտության անհրաժեշտ հիմքը» քննարկելու համար։ Եթե հանդիպումը տեղի ունենա, դա կլինի երկու առաջնորդների առաջին հանդիպումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկսվելուց ի վեր։

Ուկրաինայի նախագահը վերահաստատել է հրադադարի վերաբերյալ իր ակնկալիքները X-ում գրառմամբ։

«Ես Պուտինին կսպասեմ Թուրքիայում հինգշաբթի։ Անձամբ ես հույս ունեմ, որ այս անգամ ռուսներն արդարացումներ չեն փնտրի»,- գրել է նա։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «30-օրյա անվերապահ հրադադարի» կոչ էր արել և սպառնացել պատժամիջոցներով, եթե այն «չպահպանվի»։

Շաբաթ Զելենսկին և ՆԱՏՕ-ի մի քանի երկրների ղեկավարներ հեռախոսազրույց էին ունեցել Թրամփի հետ և ընդգծել, որ պատրաստ են մայիսի 12-ից սկսած 30-օրյա անվերապահ հրադադարի։ 15 րոպե տևած հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկին և ՆԱՏՕ-ի ղեկավարները Թրամփին ասել են, որ եթե հրադադարի համաձայնություն ձեռք բերվի, Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ խաղաղության բանակցություններ սկսել։

Պուտինը նույն երեկոյան պատասխանել էր։ Չնայած նա չէր ընդունել հրադադարի առաջարկը, սակայն նշել էր, որ պատրաստ է հինգշաբթի ուղիղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հետ։

Թրամփն իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի ՌԴ-ի հետ հանդիպման՝ Պուտինի առաջարկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի