Իրանն ու ԱՄՆ-ն վերսկսել են միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Լուրեր

02.04.2026 | 12:34
«Թրամփի ուղու» համաձայնագիրը խախտել է 1828թ-ից գործող հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ
02.04.2026 | 12:25
Փաշինյանը «Զայեդ»-ի 500 000 դոլարը կտա պետությանը // Կես դար անց առաքելություն է մեկնել Լուսին․ ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 12:21
Գերագույն հոգևոր խորհրդի անդամը՝ սինոդ ստեղծելու Պոլսո Հայոց պատրիարքի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:17
Գործակալը հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է եղել Էդուարդ Սպերցյանի ծառայություններով
02.04.2026 | 12:12
Սահմանադրությունը մենյու չէ, որից ընտրում են հարմար կերակրատեսակներ․ Դավիթ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 12:05
Կառավարությունում «մոռացել են» քառօրյա պատերազմի մասին․ նիստում չհարգեցին զոհերի հիշատակը
02.04.2026 | 11:58
Մենք էներգառեսուրսներով հարուստ երկիր ենք, դա արևն է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:47
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
Բոլորը

Իրանի և ԱՄՆ-ի բանակցողները այսօր՝ մայիսի 11-ին, վերսկսել են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ Մասքաթում՝ Օմանի սուլթանության մայրաքաղաքում։ Ինչպես նշում է իրանական ISNA գործակալությունը, սա բանակցությունների արդեն չորրորդ փուլն է։

Թեհրանին հանդիպմանը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաքչին, իսկ Վաշինգտոնին՝ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Իրանցի նախարարի խոսքով՝ ի սկզբանե բանակցությունների չորրորդ փուլը նախատեսված էր մայիսի 3-ին, սակայն հետաձգվել է «լոգիստիկ և տեխնիկական պատճառներով»։

Մայիսի 8-ին Ուիթքոֆը Breitbart News կայքին հայտնել է, որ ԱՄՆ-ն պահանջում է հրաժարվել ուրանի հարստացումից և ամբողջությամբ ապամոնտաժել Իրանի միջուկային օբյեկտները, հակառակ դեպքում Վաշինգտոնն «կհետապնդի այլ ուղի»։ Արաքչին մայիսի 10-ին հայտարարել է, որ Իրանն իր «միջուկային ոչ մի իրավունքից» չի հրաժարվի։

ԱՄՆ-ի և Իրանի նախորդ խորհրդակցությունները տեղի են ունեցել Մասքաթում և Հռոմում՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին։