Ապասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Լուրեր

02.04.2026 | 11:36
Այո՛, խոսել եմ Փաշինյանի հետ. Շահրամանյանն արձագանքում է վարչապետի մեղադրանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:30
Օվերչուկ․ ՌԴ-ին առաջարկվել է վաճառել հայկական երկաթուղու կոնցեսիան
02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը:

Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։ Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝ առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները։

«Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»,- ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Թեմատիկ քննարկումները կներառեն հետևյալ ուղղությունները՝
🔹 գլոբալ աշխարհաքաղաքական միտումներ,
🔹 խաղաղության և անվտանգության դիլեմաներ,
🔹 ԵՄ-ում և դրա հարևանությամբ առկա միտումները
🔹 հաղորդակցություններ. առևտուր և տրանսպորտ,
🔹 արհեստական բանականության քաղաքականություն,
🔹 կանաչ զարգացում։
Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտականհիմնադրամի» (ORF) (Observer Research Foundation) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։