Գերմանիայի կանցլեր Մերցը հաստատել է Թուրքիա այցը և հայտնել, որ Eurofighter-ի վաճառքի հարցը քննարկվում է

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է Թուրքիայի կարևոր դերը ՆԱՏՕ-ում՝ հաստատելով Անկարա այցելելու ծրագրերը և նշել Բեռլինի հանձնառությունը՝ խորացնել Անկարայի հետ պաշտպանական կապերը փոփոխվող աշխարհաքաղաքական դինամիկայի պայմաններում, գրում է Turkiye today-ը։

Պաշտոնը ստանձնելուց հետո ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած առաջին այցի ժամանակ Մերցը շեշտել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքը և դաշինքում ռազմական դերը չի կարելի անտեսել։

«Թուրքիան պաշտպանում է ՆԱՏՕ-ում գտնվող մի տարածք, որի ռազմավարական նշանակությունը կենսականորեն կարևոր է։ Հետևաբար, Թուրքիան մեզ համար ՆԱՏՕ-ի չափազանց արժեքավոր և կարևոր գործընկեր է։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի պահպանեմ և ընդլայնեմ այս գործընկերությունը ՆԱՏՕ-ի շրջանակում»,- ասել է Մերցը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ շուտով կայցելի Թուրքիա՝ ընդունելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը։

«Ես մոտ ապագայում կայցելեմ Թուրքիա նախագահ Էրդողանի հրավերով»,- ասել է Մերցը։

Այցը, ինչպես սպասվում է, կկենտրոնանա երկկողմ համագործակցության խորացման, տարածաշրջանային անվտանգության և Թուրքիայի զարգացող պաշտպանական արդյունաբերության վրա։ Մերցն անդրադարձել է աճող ենթադրություններին, այն մասին՝ արդյո՞ք Բեռլինը կհաստատի Eurofighter կործանիչների արտահանումը Թուրքիային։ Չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել, Մերցը հաստատել է, որ հարցը քննարկվում է Գերմանիայի կառավարության կողմից։

«Մեր կառավարությունը որոշում կկայացնի Eurofighter կործանիչների մատակարարման վերաբերյալ։ Մեզ միավորում է ուժեղ կամքը՝ ապահովելու, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի կարևոր անդամ, մնա մեզ հետ սերտորեն համագործակցող։ Թուրքիայի շարունակական հանձնառությունը ՆԱՏՕ-ին մեծ նշանակություն ունի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մինչ երկրում Գերմանիայում Քրիստոնեական միության և սոցիալ-դեմոկրատների նոր կոալիցիոն կառավարության պաշտոնական ձևավորումը՝ Օլաֆ Շոլցի (Սոցիալ-դեմոկրատներ-Կանաչներ) գլխավորած ժամանակավոր կառավարությունը խոչընդոտում է Eurofighter կործանիչների հնարավոր արտահանմանը Թուրքիային:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի