Բաքվից հայտնել են Ալիևի՝ Մոսկվա այցի չեղարկման պատճառները

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մայիսի 9-ի Մոսկվա այցը չեղարկվել է։ Ադրբեջանական իշխանամերձ APA-ն գրում է, որ հաջողվել է պարզել, թե ինչ գործոններ են ազդել  Ադրբեջանի ղեկավարի որոշման վրա։

Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական  AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս, ռուսական կողմը դեռևս չի իրականացրել որևէ օպերատիվ-հետախուզական միջոցառում, ինչպես նաև չի բացահայտել կամ պատասխանատվության ենթարկել այդ միջադեպի պատասխանատուներին։

Միաժամանակ, հաստատվել է, որ որոշ ժամանակ առաջ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցների վրա իրականացված կիբերհարձակումները Ռուսաստանի տարածքից են եղել։

Մի  քանի օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ազեր Բադամովին էլ արգելվել էր մուտք գործել Ռուսաստան՝ նա ձերբակալվել էր Մոսկվայի օդանավակայանում և արտաքսվել։ Ռուսական կողմը որևէ բացատրություն չի տվել այս միջադեպի վերաբերյալ։

Հաղորդվում է, որ այս բոլոր գործոններն ազդել են Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա այցը  չեղարկելու որոշման վրա։

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էր հայտել, որ Ալիևը չի մեկնի Մոսկվա։

«Ցավոք, մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը չի ժամանի։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին երկրում»,- ասել էր նա։

Թարգմանությունը՝Էմմա Չոբանյանի