Կրեմլը հայտնել է, որ Ալիևը չի մեկնի Մոսկվա` մայիսի 9-ի միջոցառումներին մասնակցելու

Լուրեր

07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
07.09.2026 | 19:15
Նիկոլ Փաշինյանը բացեց ՌԴ-ի ռազմաբազայի հեռացման հարցը, մի՛ ճնշեք պատժամիջոցներով, վարձավճարի հարց կբարձրացնենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:00
Աճող գյուղատնտեսություն՝ նվազող բերք․ ինչի մասին են վերջին 10 տարվա թվերը
07.09.2026 | 18:48
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հեռանում է ակումբից
07.09.2026 | 18:33
Վճռաբեկը հրապարակեց որոշումը․ Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը կրկին ուղարկվեց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան
07.09.2026 | 17:54
Արարատ Միրզոյանն ու Լատվիայի ԱԳ նախարարը արձանագրություն են ստորագրել
07.09.2026 | 17:42
Բաքուն Սոթքի հանքավայրի ադրբեջանական հատվածում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները
07.09.2026 | 17:24
Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները՝ «քայլ դեպի խաղաղություն»․ Կրեմլ
07.09.2026 | 17:13
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպման արդյունքներով ՌԴ-ն ու Հայաստանը կուսումնասիրեն առևտրային հարցերը
07.09.2026 | 17:10
Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը՝ ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին
07.09.2026 | 16:58
Երևանի գերեզմանատան հարակից տարածքում «ԱԿ-47» ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել
07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՌԲԿ-ն։

«Ցավոք, մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը չի ժամանի։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին երկրում»,- ասել է նա։

Նշվում է, որ Լաոսի առաջնորդ Թհոնգլուն Սիսուլիթի այցը Մոսկվա նույնպես չեղարկվել է։ Նա բաց կթողնի միջոցառումները կորոնավիրուսի պատճառով։

Իլհամ Ալիևի վերջին այցը Ռուսաստան տեղի է ունեցել 2024 թվականի աշնանը, երբ նա հոկտեմբերի 8-ին ժամանել էր Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։ Իր հերթին, Վլադիմիր Պուտինի վերջին այցը Ադրբեջան տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի 18-19-ին։

Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Ալիևը մասնակցելու է մայիսի 9-ի միջոցառումներին։

Այցի չեղարկումը տեղի է ունենում Մոսկվայի ու Բաքվի հարաբերություններում նոր լարվածության ֆոնին։

Ավելի վաղ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել էր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովը, նրան թույլ չէին տվել Աստրախան մեկնող ինքնաթիռ նստել։ Ռուսական աղբյուրները հայտնել էին, որ պատգամավորին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան՝ բազմիցս նրա կողմից արված հակառուսական և ռուսատյաց հայտարարությունների պատճառով։

Ի դեպ, մայիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա կինը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, Բաքվում ընդունել էին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Վերջինը Մեհրիբան Ալիևային պարգևատրել էր Ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ իշխանուհի Օլգայի 1-ին աստիճանի շքանշանով։ Բացի այդ, պատրիարք Կիրիլը փոխանցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի