Մարզերում բացահայտվել են ապօրինի գործունեության դեպքեր. հաշվարկվում է պետությանը պատճառված վնասի չափը. ՊԵԿ

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության մարզային 15-րդ (Վայոց ձորի) բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ քաղաքացի Գ.Ս.-ն, 2018թ. ապրիլից առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իրականացրել է շինանյութի մանրածախ առևտուր. տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարզվել է, որ ապօրինի գործունեության ընթացքում ձեռնարկատիրական եկամուտը կազմել է 7 միլիոն 76 հազար դրամ: Ապօրինի գործունեության հայտնաբերման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է տուգանքի գանձում՝ ձեռնարկատիրական եկամտի 50%-ի չափով, որն այս դեպքում կազմում է 3 միլիոն 538 հազար դրամ: Պետությանը պատճառված վնասի չափը հաշվարկվում է:

Մեկ այլ դեպքով էլ ՊԵԿ ՕՀՎ մարզային 16-րդ (Տավուշի) բաժնի և ներքին անվտանգության վարչության աշխատակիցները «Դավիթ և Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանում և առևտրի սրահում իրականացրել են հսկիչ գնում: Արդյունքում՝ ընկերության աշխատակիցները 50 վրացական լարիով կատարել են բենզինի վաճառք և լիցքավորել հսկիչ գնում իրականացնող աշխատակցի ավտոմեքենան, ինչպես նաև կատարել են 110 վրացական լարիի փոխանակում ՀՀ դրամի՝ խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները։