Քաղաքացիներին թալանում են, պատկան մարմինները հանցավոր լռություն են ցուցաբերում. ակցիայի մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
Բոլորը

Ֆինանսական զեղծարարություններից տուժած մի խումբ քաղաքացիներ այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրին Կենտրոնական բանկի շենքի մոտ։ Նրանք հանդիպում էին պահանջում ԿԲ որևէ պաշտոնատար անձի հետ, սակայն, որևէ պաշտոնյա նրանց չընդունեց։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագյոզյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 2 ամսից ավելի է՝ սպասում են, որ չեղարկվեն «ապօրինի վարկային պահանջները»։ Նա նշեց, որ արձագանքներ են եղել Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից։ Ըստ նրա՝ Գլխավոր դատախազությունը պետք է անցնի կոնկրետ գործողությունների։
«Պատկան մարմիններն անգործության են մատնված, ինչը ես ոչ միայն հանցավոր անգործություն կգնահատեի։ Ըստ իս՝ հանցավոր լռությունը հանցավոր հանցագործություն է։ Պետք է չեղարկվեն այդ ապօրինի վարկային պարտավորությունները։ Մենք ամեն ինչ անելու են, որ հասնենք դրան։ Թակելու ենք բոլոր դռները՝ կառավարության, ԿԲ, տարբեր բանկերի և այլ»,- հայտարարեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահը։

Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետև քայլերթով գնացին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ այդտեղ շարունակելու իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Բանկերի և վարկային կազմակերպությունների խարդախություններից տուժած մի քանի քաղաքացու ընդունեցին ՄԻՊ աշխատակազմում՝ լսելու նրանց բարձրաձայնած հարցերը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիները մի շարք բողոքի ակցիաներ են իրականացրել ՀՀ կառավարության, ԿԲ-ի, ինչպես նաև տարբեր բանկերի գլխավոր գրասենյակների դիմաց։ Նրանք դժգոհում են, որ իրենց անուններով տարբեր չափերի կեղծ վարկեր են ձևակերպվել, անձնական հաշիվներից գումարի հափշտակություն է արվել։

Քաղաքացիները բողոքում են՝ թեպետ քրեական վարույթներ են նախաձեռնված և պարզ է, որ իրենք զեղծարարության զոհ են, սակայն բանկերը պահանջում են կատարել պարտավորությունները և վճարել ձևակերպված վարկերի դիմաց։

Մանրամասները՝ տեսանյութում։