Առաջիկայում Երկրի վրա կընկնի կես տոննա քաշով խորհրդային միջմոլորակային կայանը՝ «Կոսմոս 482»-ը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա օրերին Երկրի վրա կընկնի կես տոննա քաշով խորհրդային միջմոլորակային կայանը՝ «Կոսմոս-482»-ը։ Մասնագետները կարծում են, որ սարքը կարող է հարվածել բնակելի շրջանների։ Խոսքը «Կոսմոս 482» կայանի վայրէջքի մոդուլի մասին է, որը 1972 թվականին արձակվել էր դեպի Վեներա, բայց մնացել էր Երկրի ուղեծրում։

Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ որ օրն այն կընկնի։ Դա սպասվում է մայիսի առաջին կեսին։

Կայանն արձակվել է որպես մեկ այլ կայանի պահեստային տարբերակ՝ «Վեներա 8» ծրագրի շրջանակում, սակայն վթարի է ենթարկվել և մնացել Երկրի ուղեծրում։ Կայանը միջմոլորակային հետագիծ չի մտել բարձրացնող բլոկի հետ կապված վթարի պատճառով, որը դադարեցրել է աշխատանքը նախատեսվածից շուտ։

Շատ դեպքերում տիեզերական սարքերի անկումները մեծ խնդիր չեն դառնում, երբ դրանք այրվում են մթնոլորտում, կամ երբ նման անկումը վերահսկվում է Երկրից։ Սակայն «Կոսմոս 482»-ն անվերահսկելիորեն է ընկնելու և, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ չի քայքայվի մթնոլորտում։

Հրթիռների արձակման վերլուծաբան Գեորգի Տրիշկինը BBC-ի ռուսական ծառայությանն ասել է, որ  սարքը նախատեսված էր Վեներայի մթնոլորտ մուտք գործելու համար, ուստի դրա ջերմային վահանը և հերմետիկ խցիկը, ամենայն հավանականությամբ, կդիմանան մթնոլորտ մուտք գործելուն։

Տրիշկինի խոսքով՝ ուղեծրային պարամետրերի վրա հիմնված հաշվարկները ցույց են տալիս, որ բեկորների ընկնելու տարածքը գրեթե ամբողջությամբ գտնվում է ցամաքի վրա, ամենայն հավանականությամբ, Եգիպտոսի, Սիրիայի, Թուրքիայի և Ադրբեջանի տարածքի վրա։ Վտանգ կա, որ մոդուլը կընկնի բնակելի տարածքների մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի