Հո զոռով, քարշ տալով չենք հանելու, չլինեմ չիմանամ նորից քանդվող շենք մտնեն, կպլոմբե՛ք․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնվազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 09:57
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ
01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
Բոլորը

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային 2 շենքերում խնդրահարույց 5 ընտանիք կա, որոնց հարցը դեռ լուծված չէ: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։

«Բանակցությունները վկայում են, որ գերակա շահի որոշման ճանապարհով գնալը հարցը տեղափոխելու է այլ դաշտ, այսինքն՝ դատարան: Այս իրավիճակը հաշվի առնելով՝ առաջարկվում է ևս մեկ անգամ փորձել բանակցային եղանակով բնակիչների հետ հարցերը կարգավորել: Այլընտրանքի բացակայության դեպքում՝ Երևանի քաղաքապետարանը հանդես կգա գերակա շահի նախաձեռնությամբ»,- ասաց Բաբայանը։

Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով՝ 60 ընտանիք 4-րդ կարգի վթարային 2 շենքերից արդեն իսկ տեղափոխվել է կա՛մ մեկ այլ բնակարան, կա՛մ ստացել է բնակարանի գնման վկայական: Սակայն 5 ընտանիք չի ընդունում առաջարկը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ միգուցե պետք է ոչինչ չտալ։

«Իսկ ինչո՞ւ ենք մեր կյանքը շատ բարդացնում, եկեք հասկանանք՝ որ հատվածներն են: Սա մեր բարի կամքի դրսևորումն է, հարգելինե՛րս։ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերում մնացած 5 «բնակարանների» սիրելի՛ բնակիչներ, հարգելինե՛րս, Երևանի քաղաքապետարանն իր բարի կամքի դրսևորմամբ որոշել է այս խնդիրը լուծել և լուծել է մոտ 60 ընտանիքի հարց: Եթե 5-ի դեպքում իրավական խնդիրների ենք բախվում, և մարդիկ չեն համաձայնում, կարող է պետք չէ՞ ստիպել մարդկանց: Եթե ուզում են ապրել շենքում, որտեղ տանիքը մի օր պիտի փլվի, ի՞նչ անենք, հո զոռով չե՞նք գնալու քարշ տալով հանենք այնտեղից: Ու սա Երևանի քաղաքապետարանի որևէ պարտականության, որևէ լիազորության մեջ չի մտնում: Սա մեր բարի կամքի դրսևորումն է։ Չլսեմ-չիմանամ, որ այն տեղերում, որտեղ մենք բնակարան ենք հանձնել, որևէ մեկը գնա, մտնի քանդվող շենք»,- ասաց Ավինյանը՝ հանձնարարելով գնալ և «պլոմբել»։

Մանրամասները՝ տեսանյութում։