Հասկանում ենք, որ ԱՄՆ-ը ցանկանում է արագ առաջընթացի հասնել ուկրաինական կարգավորման գործում, սակայն գործընթացը չափազանց բարդ է․ Պեսկով

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվում է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակները չեն փոխվել «հատուկ ռազմական գործողության» սկզբից ի վեր: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ  Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Մենք պետք է ապահովենք մեր ազգային շահերը։ Նախագահը բաց է մնում այս հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդների համար։ Սակայն իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա»,- ասել է Պեսկովը՝ նշելով, թե Կիևից որևէ արձագանք չեն լսում, գործընթացը շարունակվում է։

Նրա խոսքով՝ «նախընտրելի» է մնում խաղաղ ճանապարհով հասնել «հատուկ ռազմական գործողության» նպատակներին։

«Սկզբում նախագահը փորձում էր այդ նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով։ Մենք գիտենք այն փաստաթղթերի նախագծերը, որոնք նա առաջարկել է եվրոպացիներին և ամերիկացիներին՝ քննարկման համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես մերժվեցին նախագահի բոլոր նախաձեռնությունները։ Դրանից հետո ոչինչ չէր մնում անել, քան այս խնդիրները ռազմական ճանապարհով լուծելը»,- նշել է Պեսկովը։

Նա նաև նշել է, որ Կրեմլը հասկանում է՝ Վաշինգտոնը ցանկանում է արագ առաջընթացի հասնել ուկրաինական կարգավորման գործում, սակայն այդ գործընթացը չափազանց բարդ է։

«Մենք հասկանում ենք, որ Վաշինգտոնը ցանկանում է արագ հաջողության հասնել այս գործընթացում, բայց, միևնույն ժամանակ, հույս ունենք, որ կա ըմբռնում, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորումը չափազանց բարդ է, կան բազմաթիվ հարցեր և մանրամասներ, որոնք պետք է լուծվեն կարգավորումից առաջ»,-  լրագրողներին ասել է  Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի «Ուկրաինայի, այլ ոչ թե Միացյալ Նահանգների հետ», նաև նշել, որ Վաշինգտոնը հանդես է գալիս որպես միջնորդ այս բանակցություններում, և Մոսկվան «երախտապարտ է Միացյալ Նահանգներին այդ ջանքերի համար»։

Ավելի վաղ էլ Կրեմլը հայտարարել էր, որ Կիևը չի արձագանքել մայիսի 8-10-ը հրադադար սահմանելու առաջարկին, որը ներկայացրել էր Պուտինը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Պուտինին մեղադրել էր մանիպուլյացիաների մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ գործնականում ամեն օր պահանջում է Մոսկվայից և Կիևից անհապաղ բանակցություններ սկսել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի