Ադրբեջանը հաջողությամբ ցեղասպանություն իրականացրեց ԼՂ հայերի դեմ․ Արտակ Բեգլարյանը՝ ԱՄՆ կոնգրեսում Ադրբեջանի վերաբերյալ լսումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացվել են «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումներ, որին մասնակցել է նաև  Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա ներկայացրել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացրած հանցագործությունները։

«Մեծանալով կույր ու որբացած՝ իմ հայրենիքում ողբերգական հակամարտության պայմաններում, ես գիտեմ խաղաղության գինը, հակամարտության գինը և մարդու իրավունքների կարևորությունը։ Երեք տարիների ընթացքում Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել է ցեղասպանություն իմ ժողովրդի՝ Արցախի հայերի դեմ։ Սա մեթոդոլոգիական գործողություն էր՝ շրջափակմամբ ու սովով, ռազմական հարձակումներով, քաղաքացիական բնակչության սպանություններով, մեր առաջնորդների և այլ հայրենակիցների անօրինական  առևանգմամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ։ 2023 թվականի սեպտեմներին իմ ժաղովուրդը, այդ թվում՝ իմ ընտանիքը, բռնի տեղահանվել է Արցախից։ Մենք հիմա ունենք 150,000 բնիկ հայեր, որոնք տեղահանվել են ու հնարավորություն չունեն վերադառնալ հայրենիք»,- ասել է նա։

Բեգլարյանը հավելել է՝ Արցախում կան ավերվածություննոր և մարդու իրավունքների խախտումներ, 6000 հուշարձանները Ադրբեջանի կողմից ոչնչացման վտանգի տակ են, նաև 23 հաստատած հայ գերիներ ունենք։

Նա, միաժամանակ, ընդգծել է՝ անկախ հետաքննությունները փաստում են, որ տեղի ունեցած այդ իրադարձությունները էթնիկ զտում ու ցեղասպանություն են։

Արտակ Բեգլարյանն առաջարկել է Բաքվի դեմ մի շարք միջոցեր կիրառել՝ թիրախային պատժամիջոցներ ադրբեջանցի այն  պաշտոնայների նկատմամբ, որոնք պատասխանտու են հանցագործությունների համար, օրինակ, ճանապարհորդական արգելք, ակտիվների սառեցում, Ադրբեջանին ԱՄՆ ռազմական աջակցության և ցանկացած այլ օգնության դադարեցում, դիվաագիտական ճնշում, որպեսզի Բաքուն կատարի Արադարադատության միջազգային դատարանի որոշումները և ապահովի հայերի վերադարձը։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հիմա էլ Հայաստանի ինքնիշխան տարածքին է սպառնում նոր ագրեսիայով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան