Արդարադատության նախարարությունն անդրադարձել է պաշտոնից ազատված Հայկ Սանոյանի գրառմանը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Արդարադատության նախարարությունն անդրադարձել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի` Հայկ Սանոյանի պաշտոնից ազատման վերաբերյալ Սանոյանի գրառմանը:

«Աշխատանքից ազատման հրամանը որևէ կերպ պայմանավորված չէ անձնական դիրքորոշումներով, որոշումը կայացվել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հիմքում ունենալով մի շարք փաստական հանգամանքներ: Այսպիսով, արդարադատության նախարարի՝ 2025 թվականի մարտի 25-ի N 157-Ա հրամանով՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հայկ Սանոյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ աշխատանքից անհարգելի բացակայելու և որպես հետևանք՝ օրենքների, իրավական այլ ակտերի և պայմանագրային պարտավորություններից բխող պահանջները չպահպանելու համար:

Արդարադատության նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 23-ի N 232-Ա հրամանի համաձայն՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու և գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները չպահպանելու համար:

Արդյունքում, հաշվի առնելով Հայկ Սանոյանի՝ մեկ տարվա ընթացքում օրենսդրության խախտման համար կրկնակի կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքը, արդարադատության նախարարի՝ 2025 թվականի ապրիլի 28-ի N 237-Ա հրամանով դադարեցվել են նրա լիազորությունները և լուծվել է նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

Արդարադատության նախարարությունը գործել և շարունակում է գործել օրենքի գերակայության սկզբունքով»,- ի պատասխան Factor TV-ի հարցի հայտնում են նախարարությունից:

Հիշեցնենք, որ երեկ Հայկ Սանոյանը հայտնել էր արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատվելու մասին՝ իր ազատումը որակելով «մեկ անձի քմահաճույք»:

Սանոյանը, մասնավորապես, գրել էր.

«Արդարադատության նախարարի հրամանով ազատվել եմ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Ասել, որ նշված հրամանը և դրա հիմքում ընկած հանգամանքները իրավաչափ են, նույնն է, ինչ ձմռանը ձմերուկ քաղել Արարատ լեռան գագաթից։

Այն, որ բոլոր իրավական միջոցներով իրացնելու եմ իմ պաշտպանության եղանակները և ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք, դա աներկբա է։

Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քո հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ»։

Իմ այս մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չլինելու հետևանքով է, որ դարձել եմ «կարգազանց» աշխատող, որպիսի կարգավիճակը, սակայն, ի հեճուկս իմ նախկին վերադասի, խիստ ժամանակավոր է և կստանա արժանի իրավական գնահատական»։

Արաքս Մամուլյան