Կրեմլն արձագանքել է Վլադիմիր Զելենսկիի՝ 30-օրյա հրադադար հաստատելու առաջարկին

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի 30-օրյա հրադադարի առաջարկին՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաշվի առնվեն այն «նրբությունները», որոնց մասին ավելի վաղ խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է Ինտերֆաքսը։

«Եթե խոսենք երկարաժամկետ դադարեցման մասին, ապա այստեղ կարևոր են հենց այն նրբերանգները, որոնց մասին նախագահ Պուտինը խոսել է Կրեմլում։ Առանց այս հարցերի պատասխանների դժվար է համաձայնվել նման երկարաժամկետ հրադադարի»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել  էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հրադադար է հայտարարում։

Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ դա մանիպուլյացիայի հերթական փորձն է։ Ըստ նրա՝ միայն առնվազն 30-օրյա լիակատար և անվերապահ հրադադարը կարող է հիմք հանդիսանալ իրական դիվանագիտության համար։

«Ռուսաստանը գիտի, թե ինչ անել և ինչպես արձագանքել. կրակն իրականում դադարեցնել։ Եվ մենք կարծում ենք, որ աշխարհի ճնշումը, ԱՄՆ-ի ճնշումը կարող են Ռուսաստանին մղել անհրաժեշտ արձագանքի»,- հայտարարել էր Ուկրանիայի նախագահը։

Հիշեցնենք՝ Սպիտան տունը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջում է մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար Ուկրաինայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի