Կարևորում եմ ՀՀ-ի և Վրաստանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունը․ Խաչատուրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կարևորում եմ ՀՀ-ի և Վրաստանի՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը»,- այս մասին Վրաստանի նախագահի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նախագահն անդրադարձավ նաև Հայաստան- Ադրբեջան հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման:

Խաչատուրյանն ասաց, թե ակնկալում է համապարփակ խաղաղության հաստատում Ադրբեջանի հետ:

«Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված՝ Վրաստանի ջանքերը:

Ողջունում ենք համագործակցության երկկողմ և եռակողմ հարթակներ ստեղծելու՝ Հայաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը՝ համագործակցության եզրեր գտնելու ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,- շեշտեց Խաչատուրյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ ի շահ բարեկամ ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով է գտնվում Հայաստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։