Իրանն ու Ադրբեջանը համագործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրել

Լուրեր

08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցությամբ Բաքվում տեղի է ունեցել երկու երկրների միջև ստորագրված փաստաթղթերի փոխանակման արարողությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին փոխանակել են «Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագիրը»։

«Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության միջև 2025-2026 թվականների համար տրանսպորտի ոլորտում համապարփակ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը» Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևն ու Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղն են փոխանակել։

«Ադրբեջանի Հանրապետության թվային զարգացման և տրանսպորտի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության միջև «Ծովագնացների վերապատրաստման, վկայագրման և հերթապահության ստանդարտների մասին» միջազգային կոնվենցիայի 1978 թվականի I/10 կանոնակարգին համապատասխան վկայականների փոխադարձ ճանաչման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը» փոխանակվել է կրկին Նաբիևի ու Սադեղի միջև։

«Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2025-2028 թվականների մշակութային փոխանակման ծրագիրը» փոխանակվել է Ադրբեջանի մշակույթի նախարար Ադիլ Քերիմլիի և Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների նախարար Ռեզա Սալեհի Ամիրիի միջև։

Ադրբեջանի Հանրապետության լրատվամիջոցների զարգացման գործակալության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև լրատվամիջոցների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը փոխանակվել է Ադրբեջանի փոխվարչապետ (միջկառավարական հանձնաժողովի համանախագահ) Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար (միջկառավարական հանձնաժողովի համանախագահ) Ֆարզանե Սադեղի միջև։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այցով Ադրբեջանում է։ Այսօր ավելի վաղ նա բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի