Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադար է հայտարարել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը կդադարեցնեն բոլոր ռազմական գործողությունները՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հաղթանակի 80-ամյակի։ Այս մասին հայտարարել է Կրեմլը։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հայտարարում է հրադադարի մասին։ Այս ժամանակահատվածում բոլոր ռազմական գործողությունները կդադարեցվեն»,- ասվում է ՌԴ նախագահի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ։

Կրեմլը կարծում է, որ Ուկրաինան «պետք է հետևի այդ օրինակին»։ Այնուամենայնիվ, նշվում է, որ եթե հրադադարը խախտվի ուկրաինական կողմից, Ռուսաստանի զինված ուժերը «համարժեք և արդյունավետ պատասխան կտան»։

«Ռուսական կողմը կրկին հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ առանց նախապայմանների խաղաղ բանակցությունների, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի սկզբնական ​​պատճառների վերացմանը, և միջազգային գործընկերների հետ կառուցողական փոխգործակցությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, այսպես կոչված, Զատկի հրադադարի մասին, որն ուժի մեջ էր ապրիլի 19-ից 21-ը։ Ի պատասխան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել էր երկարաձգել հրադադարը ևս 30 օրով, եթե Ռուսաստանն իսկապես պատրաստ է լիակատար և անվերապահ լռության ձևաչափի։ Դրանից հետո Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրեցին Զատկի հրադադարը բազմիցս խախտելու մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի