Լավրովը նշել է ուկրաինական հակամարտության կարգավորման ռուսական պայմանները

Լուրեր

17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինայի չեզոք, ոչ դաշինքային կարգավիճակը և այնտեղ «նացիստական ​​ռեժիմի հետևանքների հաղթահարումը» համարում է ճգնաժամի լուծման երկու անհրաժեշտ պայմանները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ լավ հայտնի է։ Մենք ելնում ենք այն փաստից, որ ՆԱՏՕ-ին Կիևի չանդամակցելը, նրա կողմից չեզոք և ոչ բլոկային կարգավիճակի հաստատումը՝ համաձայն 1990 թվականին Ուկրաինայի պետական ​​ինքնիշխանության հռչակագրի, ուկրաինական ճգնաժամի վերջնական կարգավորման երկու հիմքերից մեկն է, որը համապատասխանում է Ռուսաստանի անվտանգության շահերին։ Երկրորդը Կիևում 2014 թվականի փետրվարին տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում ձևավորված նեոնացիստական ​​ռեժիմի կառավարման հետևանքների հաղթահարումն է, ներառյալ ռուսական ամեն ինչի՝ լեզվի, լրատվամիջոցների, մշակույթի, ավանդույթների, կանոնական ուղղափառության օրենսդրական և ֆիզիկապես ոչնչացման գործողությունները»,- ասել է նա բրազիլական O Globo պարբերականին տված հարցազրույցում։

Լավրովը հայտարարել է, թե «պարտադիր պայման պետք է լինի նաև Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը և Ղրիմի, Դոնեցկի ու Լուգանսկի, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ռուսական պատկանելության միջազգային ճանաչումը»։ Ըստ նրա՝ Ռուսաստանը նաև կփնտրի հուսալի երաշխիքներ ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից և «արևմտյան սահմաններին գտնվող առանձին անդամ պետություններից» բխող սպառնալիքների դեմ։

Հիշեցնենք, որ 2014 թվականին ՌԴ-ն բռնակցել էր Ղրիմը, նաև Դոնեցկի ու Լուգանսկի որոշ մասերի նկատմամբ հսկողություն հաստատել։ 2022-ի փետրվարի Ուկրաինա լայնամասշտաբ նեխուժումից հետո ՌԴ-ն Դոնեցկի ու Լուգանսկի շրջանները ամբողջությամբ է գրավել, ինչպես նաև Զապորոժիեի ու Խերսոնի շրջանների տարածքերը ոչ ամբողջությամբ։  Մոսկվան ուկրաինական այս շրջանները ներառել է ՌԴ-ի կազմում։

Վերջին շրջանում միջազգային լրատվամիջոցները նաև տեղեկություններ են տարածում, որ ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագիրը ներառում է ՌԴ-ի կողմից ուկրաինական բռնակցված շրջանների ճանաչում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ կրկին Ղրիմից էր խոսել և հայտարարել, թե կարծում է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը զիջել Ռուսաստանին՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս, չնայած նման ցանկացած առաջարկ Կիևի կողմից նախկինում մերժվել է։

Ուկրաինան բազմիցս մերժել է որևէ տարածքային զիջում՝ ընդգծելով, որ տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն հրադադարի համաձայնեցումից հետո։ Զելենսկին էլ բազմիցս հայտարարել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հրաժարվել Ղրիմի նկատմամբ իր պահանջներից, այդ թվում՝ այն պատճառով, որ թերակղզու՝ երկրի կազմում լինելը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի