Հայաստանում գազի մատակարարումների հետ կապված կարող է շատ բարդ իրավիճակ ստեղծվել․ Օվերչուկ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի՝ բացի ռուսականից, և շուկայական գնի պայմաններում մատակարարումների հետ կապված իրավիճակը կարող է շատ բարդ լինել։ Այս մասին «Վեստի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում առկա իրավիճակը։ Այնտեղ այլ գազ, բացի ռուսականից, երբեք չի լինելու։ Ամբողջ հարցն այն է միայն, թե որտեղից է Հայաստանը ստանալու ռուսական գազը և ինչ միջնորդի միջոցով է վճարելու դրա դիմաց։ Հայաստանում իրավիճակը շատ բարդ է լինելու։ Իսկ մենք դա չենք ուզում»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նա ասել է, թե Եվրոպան «նախկինի պես ռուսական գազ է ստանում»։

«Այդ պատճառով նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին։ Նայեն, թե այնտեղ ինչ գազատարներ են նույնիսկ հիմա գործում, և անմիջապես կտեսնեն՝ ումից են ստանալու ռուսական գազը։ Դե, իհարկե, արդեն հաշվի առնելով 30 տոկոս արտահանման մաքսատուրքը, այն հանգամանքը, որ դա լինելու է շուկայական գին, ինչպես նաև այն, որ միջնորդներն էլ կցանկանան ստանալ իրենց եկամտի բաժինը»,- ասել է նա։

Մի քանի օր է՝ Կրեմլի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ իրար հերթ չտալով խոսում են ՀՀ-ին մատակարարվող գազի գնից․ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 27-ին հայտարարել է՝ ռուսական կողմը տեղեկացրել է Երևանին, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, Մոսկվան կկասեցնի կամ կչեղարկի գազի և նավթամթերքի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը։

«Մայիսի 27-ին Հայաստանում ՌԴ դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ուղղված նամակը, որում տեղեկացվում է, որ եթե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը շարունակվի, ռուսական կողմը կդադարեցնի կամ միակողմանիորեն կչեղարկի ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»,- նշել է Զախարովան։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, թե Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազամատակարարման գնի արտոնությունն ի հաշիվ Ռուսաստանի է․ «Դա մեր հաշվին է։ Պետք է իրերն իրենց անունով կոչել։ Դա մեր օգնությունն է Հայաստանին»։

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ավելի ուշ Factor TV-ի հետ զրույցում հաստատել է՝ նամակը ստացել են, սակայն այլ մանրամասներ դեռ չի հայտնվում։