ԱԺ-ն Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով չի ստեղծի, ՔՊ-ն մերժեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
02.08.2026 | 09:57
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ՈՒՂԻՂ
01.08.2026 | 23:46
Արման Ծառուկյանը հաղթեց երևանյան մենամարտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ-ն մերժեց Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ընդդիմադիր ուժերի նախագիծը։

Հիմնական զեկուցող Թագուհի Թովմասյանն ասաց, որ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վարքականոն է խախտել ու պետք է քննել նրա վարքը։

ՔՊ  պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ նկատեց,  թե բազմաթիվ դեպքեր են եղել, որ պատգամավորները էթիկայի նորմերը խախտող վարքագիծ են դրսևորել, բայց էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել։ «Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասաց նա՝ պնդելով, որ իր թիմակիցն, այոշ, անթույլատրելի վարքագիծ է դրսևորել։

Ավելի վաղ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցին դեմ են քվեարկելու։ Նա նաև ասել էր, որ աշխատում են ԱԺ-ում մշտական գործող էթիկայի հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որտեղ կքննվեն պատգամավորների էթիկայի վերաբերյալ ամենատարբեր հարցերը:

Հիշեցնենք՝  ԱԺ պաշտպանության և անվանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ պահանջել էր, որ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն իրենից հեռու կանգնի, ապա ասել էր՝  «Մաքրեք ձեր շրթունքները»։

Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք էր նախաձեռնել, որով ԱԺ խմբակցություններից պահանջում էր նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:

Մանրամասները՝ տեսանյութում։