Վաղուց Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է, Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի․ Ալիևը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Լուրեր

17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Բաքվում գտնվող ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին: Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ շնորհավորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ քննարկումներ են ընթանում երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն «ընդգծել է, որ վաղուց ժամանակն է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիովին ձախողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում, և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները»՝ հավելելով, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։

Ալիևը նշել է, թե Ադրբեջանը «ռազմական և քաղաքական միջոցներով լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»՝ դրանով իսկ ապահովելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հաստատումը Հարավային Կովկասում։

Հավելենք, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ավելի վաղ այցելել էր Հայաստան և Վրաստան։ Երևանում նա բանակցություններ է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի