ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագետներն աշխատանքային այց են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ

Լուրեր

27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:59
Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի․ Սուրենյան
27.06.2026 | 16:47
Խնդրում ենք մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել ԿԸՀ 259-Ա որոշումը. Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 16:23
Քաղաքացիների կամքն այսպիսին է, սա իրողություն է. ԿԸՀ նախագահը` ԲՀԿ-ի քվեների մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 15:55
Մազաչափ թերությունն էլ որ եղել է, անմիջապես բարձրաձայնվել է, բոլորի հետևից գնացել ենք․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 15:37
Փամբակ գետում մեքենա և դի են հայտնաբերվել․ փրկարարները որոնում են երկրորդ անձին
27.06.2026 | 15:22
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
27.06.2026 | 15:00
Ուկրաինան հարվածել է Մոսկվային վառելիք մատակարարող «Վտորովո» նավթամղիչ կայանին. meduza
27.06.2026 | 14:41
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ
27.06.2026 | 14:14
Կարելի է քայլուղի բացել. Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի շինաշխատանքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են ՀՀ Լոռու մարզի մի շարք հուշարձաններ, որոնք նորոգվում և վերականգնվում են նախարարության պատվերով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մասնագետներն այցելել են Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի, որտեղ շարունակվում են 2024 թ. մեկնարկած վերականգնման աշխատանքները:

Լոռի բերդ ամրոցի տարածքում ավարտվել են զբոսաշրջիկների սպասարկման համար նախատեսված տեղեկատվական մոդուլային կենտրոնի կառուցման աշխատանքները. այն շահագործման կհանձնվի շուտով՝ տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո:

Մասնագետները ծանոթացել են նաև Լոռի բերդի պարսպապատի, բաղնիքների և եկեղեցու վերականգնման շարունակվող աշխատանքներին, որոնք նույնպես սկսվել էին 2024 թվականին:

Կողես գյուղում ուսումնասիրվել է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որի խաչքարերից մեկը թեքվել է և վթարային վիճակում է: Առաջիկայում այն կամրակայվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով:

Շրջայցի վերջին կանգառը Սանահինում էր. քննարկվել է համայնքի կողմից ներկայացված՝ վանքի դիմացի հատվածի բարեկարգման առաջարկը:

Մասնագետներն ուսումնասիրել են նաև Զաքարյանների դամբարանը, որի վերականգնման աշխատանքները նախարարության կողմից նախորդ տարի դադարեցվել էին՝ պայմանավորված գիտամեթոդական խորհրդի դիտողություններով: Համապատասխան շտկումներն արդեն արվել են, առաջիկայում վերականգնման աշխատանքները կվերսկսվեն: