Փոխհրաձգություն Հնդկաստանի և Պակիստանի սահմանին․ Իսլամաբադը զգուշացնում է «լայնածավալ պատերազմի» մասին

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Հնդկաստանի և Պակիստանի սահմանին ապրիլի 25-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու երկրների սահմանապահների միջև: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ հղում անելով հնդիկ պաշտոնյայի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել Լիպա հովտում՝ Քաշմիրով անցնող վերահսկողության գծում։ AFP-ի աղբյուրի փոխանցմամբ՝ կրակոցների հետևանքով քաղաքացիական անձինք չեն տուժել։

«Կյանքը շարունակվում է իր սովորական հունով։ Դպրոցները բաց են»,- ասել է պաշտոնյան։

Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությունը սրվեց այս շաբաթ՝ այն բանից հետո, երբ ապրիլի 22-ին Հնդկաստանի Պահալգամ զբոսաշրջային քաղաքում զինյալների խմբի կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվեց 26 մարդ։ Զոհվածների մեծ մասը զբոսաշրջիկներ են։

Greater Kashmir-ի հաղորդմամբ՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի կողմից աջակցվող Դիմադրության ճակատ (TRF) ապստամբական խմբավորումը, որը Հնդկաստանում համարվում է ահաբեկչական։ Հնդկաստանի ոստիկանությունը հրապարակել է երեք ենթադրյալ զինյալների անունները և հայտնել, որ նրանցից երկուսը պակիստանցիներ են։

«Մենք նրանց կհետապնդենք նույնիսկ մինչև աշխարհի ծայրը»,- ասել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։

Իսլամաբադը, իր հերթին, հերքում է հարձակմանն իր մասնակցությունը և խոստանում արձագանքել «Պակիստանի ինքնիշխանությանը և նրա ժողովրդի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի»։

Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը Sky News-ին ասել է, որ Քաշմիրում զանգվածային կրակոցների շուրջ վեճը կարող է հանգեցնել իր երկրի և Հնդկաստանի միջև «լիակատար պատերազմի»։

«Մենք կկշռադատենք մեր արձագանքը Հնդկաստանի կողմից նախաձեռնվող ցանկացած գործողության: Սա կլինի հավասարակշռված պատասխան։Եթե լինի լայնածավալ հարձակում կամ նման մի բան, ապա ակնհայտ է, որ կլինի լայնածավալ պատերազմ»,- ասել է Պակիստանի ՊՆ ղեկավարը։

Նա նշել է, որ «եթե ինչ-որ բան այնպես չգնա, բախումը կարող է ողբերգական ավարտ ունենալ»։

Այս ֆոնին ՄԱԿ-ը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել «առավելագույն զսպվածություն»։

«Մենք կոչ ենք անում երկու կառավարություններին էլ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ապահովել, որ իրավիճակը և իրադարձությունները, որոնց մենք ականատես ենք լինում, ավելի չվատթարանան»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը՝ նշելով, որ Պակիստանի և Հնդկաստանի միջև բոլոր խնդիրները պետք է լուծվեն «խաղաղ ճանապարհով»։

Հիշեցնենք, որ հարձակումից հետո Հնդկաստանի իշխանությունները հրամայել են բոլոր պակիստանցի քաղաքացիներին լքել երկիրը մինչև ապրիլի 29-ը, նույնիսկ եթե նրանք այդ ամսաթվին վավեր վիզաներ ունեն։ Բացի այդ, Հնդկաստանի կառավարությունը հրամայել է անհապաղ կասեցնել Հնդկաստանի և Պակիստանի միջև ջրային ռեսուրսների բաժանման մասին համաձայնագրի՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի մասին պայմանագրի գործողությունը։

«Ինդոսի ջրերի մասին պայմանագիրը կասեցված կմնա այնքան ժամանակ, մինչև Պակիստանը ստուգելիորեն և անդառնալիորեն չդադարեցնի միջսահմանային ահաբեկչությանն աջակցելը»,- ընդգծել է կառավարությունը։

Ի պատասխան՝ Իսլամաբադը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից իր հարևանի ջրամատակարարումը դադարեցնելու ցանկացած փորձ կհամարի «պատերազմական ակտ»։

«Ինդոսի ջրերի պայմանագրով Պակիստանին պատկանող ջրերի հոսքը դադարեցնելու կամ շեղելու ցանկացած փորձ կհամարվի պատերազմական ակտ և դրան կպատասխանեն ազգային ուժերի բոլոր սպեկտրով»,- ասվում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի գրասենյակի հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի