ՌԴ-ն պատրաստ է գործարք կնքել Ուկրաինայի հարցով, սակայն «որոշ տարրեր պետք է ճշգրտվեն»․ Լավրով

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի որոշ կետեր ճշգտումներ են պահանջում, գրում է Meduza-ն։

«ԱՄՆ նախագահը կարծում է, և ես կարծում եմ՝ արդարացիորեն, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ խոսվում է գործարքի մասին, և մենք պատրաստ ենք գործարք կնքել, բայց դեռևս կան որոշ առանձին կետեր, այս գործարքի տարրեր, որոնք պետք է վերջնականապես մշակվեն (ճշգրտվեն), և մենք զբաղված ենք հենց այդ գործընթացով»,- ասել է Լավրովը հարցազրույցում։

Նա նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ կողմերը «շարժվում են ճիշտ ուղղությամբ», քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «միակ համաշխարհային առաջնորդն է, որը ճանաչել է այդ իրավիճակի արմատական ​​պատճառները վերացնելու անհրաժեշտությունը»։

Հավելենք, որ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, պարունակում է Ղրիմը ռուսական ճանաչելու առաջարկ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը չի ճանաչի Ղրիմի բռնակցումը։ Զելենսկիի հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել էր ապրիլի 23-ին Լոնդոն մեկնել, որտեղ նախատեսված էին բանակցություններ Ուկրաինայի, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների պատվիրակությունների միջև՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։ Արդյունքում, բանակցություններին մասնակցում էին ոչ թե արտաքին գործերի նախարարները, այլ ավելի ցածր մակարդակի պաշտոնյաները։

Ապրիլի 23-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կարծում է՝ Միացյալ Նահանգները համաձայնության է եկել Ռուսաստանի հետ, բայց «պետք է բանակցեն» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

«Ես կարծում էի, որ Զելենսկիի հետ ավելի հեշտ կլինի։ Մինչ այժմ ավելի դժվար է եղել, բայց դա նորմալ է։ Կարծում եմ՝  համաձայնության ենք եկել նրանց երկուսի հետ էլ»,- ասել էր Թրամփը։

Բացի այդ, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 25-ին, Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը ժամանելու է Մոսկվա՝ մասնակցելու ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ բանակցություններին։ Փետրվարից ի վեր նա արդեն երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի