Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինան չգրավելը «մեծ զիջում է»

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը զիջումների կգնա խաղաղության համար, եթե համաձայնվի չգրավել Ուկրաինան՝ մինչ Վաշինգտոնը դժվարանում է բանակցել նույնիսկ Մոսկվայի և Կիևի միջև սահմանափակ հրադադարի համաձայնագրի շուրջ, գրում է The Hill-ը։

Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում Թրամփին հարցրել են, թե ի՞նչ զիջումների է «մինչ այժմ գնացել Ռուսաստանը՝ խաղաղությանը մոտենալու համար»։

«Պատերազմը դադարեցնելը, ամբողջ երկիրը չգրավելը բավականին մեծ զիջում է»,- պատասխանել է Թրամփը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Ուկրաինայի զինվորականներին հաջողվել է կանխել ռուսական ուժերի կողմից մայրաքաղաք Կիևի գրավումը 2022 թվականի փետրվարին Մոսկվայի լայնածավալ ներխուժման առաջին լարված օրերին։

Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է արագ համաձայնության հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, և թե՛ ինքը, թե՛ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել են, որ ԱՄՆ-ը կհրաժարվի բանակցություններում միջնորդությունից, եթե դա շուտով տեղի չունենա։

Պարզ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կդադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցության տրամադրումը կամ հետախուզական տվյալների փոխանակումը, ինչը կարևոր է Ռուսաստանից պաշտպանության համար։

«Տեսնենք, թե ինչ կլինի. կարծում եմ՝ մենք համաձայնության կհասնենք. այդ հարցը տվեք երկու շաբաթից»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով ԱՄՆ հետագա աջակցության մասին հարցին։

Թրամփի վարչակազմի պաշտոնյաները ենթադրում են, որ Ուկրաինան պետք է որոշակի տարածքներ զիջի Ռուսաստանին խաղաղության դիմաց, ինչպես նաև համաձայնվի չմիանալ ՆԱՏՕ-ին։ Այս մոտեցման քննադատները նշում են, որ նա զիջումների է գնում խաղաղության բանակցությունների սկսվելուց առաջ և քիչ պահանջներ է ներկայացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հինգշաբթի Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը խաղաղության խոչընդոտ չէ, միաժամանակ, հավելել, որ պատրաստ է մեծացնել Մոսկվայի վրա ճնշումը, եթե գործարքը ձեռք չբերվի։ Ավելի վաղ էլ Թրամփը պահանջել էր Պուտինից դադարեցնել Ուկրաինայի վրա հարձակումները՝ չորեքշաբթի երեկոյան երկրի դեմ խոշոր հարձակումից հետո։

«Մենք մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի վրա, և Ռուսաստանը գիտի դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ աշխատելն ավելի դժվար է եղել, քան Պուտինի հետ, սակայն Ուկրաինան համաձայնել է Թրամփի 30-օրյա հրադադարի առաջարկին, մինչդեռ Պուտինը տարբեր պայմաններ է առաջադրել համաձայնագրի համար։

Լրատվամիջոցը նշում է, որ ԱՄՆ-ն իր սկզբնական դիվանագիտական ​​ջանքերը կենտրոնացրել էր Ուկրաինայի և Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ հրադադարի համաձայնագրի, ինչպես նաև Սև ծովում նավագնացության ուղիների պաշտպանության վրա։ Բացի այդ, ԱՄՆ-ը և Ուկրաինան դեռևս չեն ստորագրել երկար քննարկվող օգտակար հանածոների համաձայնագիրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի