Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ գրառումներ են կատարել իրենց սոցիալական հարթակներում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներն ու պաշտոնյաներն իրենց գրառումները տեղադրել են X-ի իրենց միկրոբլոգներում։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն գրել է, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը ոգեկոչելը զոհերին հարգանքի տուրք մատուցելու, նրանց նահատակությունը չմոռանալու և հայ ժողովրդի՝ խաղաղության ու ապահովության մեջ ապրելու պարտավորությունն ապահովելու միջոց է:

Եվրախորհրդարանի պատգամավոր Ժորդան Բարդելան, մասնավորապես, գրել է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Հարգանքի տուրք՝ Թուրքիայի կողմից իրականացված ջարդերի և բռնի տեղահանությունների զոհերին։ Այսօր իսլամիզմի նվաճումը շարունակում է սպառնալիք մնալ իրենց հողում հայերի շարունակական ներկայության համար: Ֆրանսիան և Եվրոպան պարտավոր են չհրաժարվել Հայաստանից և հայերից՝ ժողովրդավարական, քրիստոնեական և եվրոպական երկրից ու եղբայրական ու բարեկամ ժողովրդից»։

ԵԽ պատգամավոր Լորան Կաստիլյոն իր հերթին հիշեցրել է, որ ապրիլի 24-ին աշխարհը ոգեկոչում է Հայոց ցեղասպանությունը, որի հետևանքով սպանվել են 1,5 միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ։

«110 տարի անց Ադրբեջանն ու Թուրքիան գոյաբանական վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։ Ֆրանսիան և Եվրոպան պետք է կանգնեն հայերի կողքին»,-ընդգծել է ԵԽ պատգամավորը։

Եվրախորհրդարանի մեկ այլ ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը գրել է, որ իր մտքերը հայ ժողովրդի հետ են, որը շարունակում է պայքարել իր գոյատևման համար․ «Հայաստանը, որը ես շատ եմ սիրում, կարող է հույս դնել մեր համերաշխության և մեր բարեկամության վրա»,- գրել է Բեյը։

Պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան ևս գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև Բելգիայում Հայաստանի դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցիչ Տիգրան Բալայանի հետ համատեղ լուսանկար։ Ավստրիացի պատգամավորն իր գրառման մեջ նշել է, որ 110 տարի առաջ 1,5 միլիոն մարդ հայկական ինքնության պատճառով կորցրել են իրենց կյանքը։

«Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2015 թվականին։ Եվ, այնուամենայնիվ, մենք դեռ տեսնում ենք պատմական փաստերի ժխտման և խեղաթյուրման փորձեր։ Այս վայրագությունները հիշելը ոչ միայն զոհերին հարգելու, այլև արդարության և ճշմարտության հանդեպ մեր հավատարմությունը վերահաստատելու հարց է»,-գրել է պատգամավորը՝ հավելելով, որ Եվրոպական խորհրդարանում իր վերջին ելույթում խոսել է Հայոց ցեղասպանության և խաղաղության, հաշտեցման և ապագայի համար աշխատելու կարևորության մասին։

Նիլս Ուշակովսը, որը ևս Եվրոպական խորհրդարանի անդամ է, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Թուրքիայի միջև։

«Հիշելով և դասեր քաղելով անցյալից՝ քաղաքական գործիչները պարտավոր են աշխատել ավելի լավ ապագայի համար։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ժամանակն է»,-գրել է պատգամավորը՝ կից հրապարակելով նաև մի նամականիշի լուսանկար, որն ինքն արել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանում։

Ըստ Ուշակովսկի՝ այդ նամականիշը ծառայում է որպես Լատվիայի ժողովրդի ցուցաբերած համերաշխության պատմական վկայությունը, որը օգնություն է հավաքել 110 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունից տուժածների համար:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարիա Զախարիայի հայտարարության մեջ նշված է, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամռայլ էջերից մեկն է։

«Ճանաչումը, հիշողությունը և ճշմարտությունը միակ ճանապարհն են դեպի արդարություն և հաշտեցում։ Մենք չենք մոռանում անցյալը՝ ելնելով ոչ թե ատելությունից, այլ նրանց հանդեպ հարգանքից, որոնք կորցրեցին իրենց կյանքը։ Նաև ելնելով պատասխանատվությունից, որ նման հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Հիշողությունը դիմադրության և մարդկայնության գործողություն է»,-նշված է Մարիա Զախարիայի հայտարարության մեջ։