ՌԴ-ն ու Թուրքիան ապրիլի 25-ին Ստամբուլում Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ կանցկացնեն

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն ապրիլի 25-ին կհանդիպեն Ստամբուլում՝ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ անցկացնելու համար։ Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար, դոկտոր Նուհ Յըլմազը, իսկ Ռուսաստանը՝ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է Turkiye today-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։

Հանդիպումը, ինչպես սպասվում է, կներառի տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մտքերի համապարփակ փոխանակում՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Սիրիայի և Պաղեստինի վրա։ Երկու կողմերն էլ նախատեսում են գնահատել Մերձավոր Արևելքում քաղաքական դաշտի զարգացման առկա խնդիրները և երկկողմ հեռանկարները։

«2025 թվականի ապրիլի 25-ին Ստամբուլում տեղի կունենան Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև Մերձավոր Արևելքի վերաբերյալ խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ խորհրդակցություններին Թուրքիան մեծ նշանակություն է տալիս, հատկապես, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների համատեքստում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի