Քոչարյանին հանգի՛ստ թողեք, էշին համբուրող մի հոգի չի եղել, շատ-շատ են եղել․ Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:47
Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:36
Որտեղ է Ամենայն Հայոց կաթողիկոսը. նոր կադրեր ԱԺ նիստի լարված հատվածից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:21
Ի՞նչ կառուցողական աշխատանք, 58 հազար ձայն են կեղծել. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:11
Թաթուլ Սողոմոնյանը` Գարեգին Բ-ին ԱԺ նիստին չհրավիրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:06
Վալոդյա Հակոբյանը` ՔՊ խմբակցության քարտուղար ընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Որ ասեմ իշխանությունները 100 տոկոսով ցեղասպանությունն ուրացել են՝ ոչ, բայց, իմ կարծիքով, այդ ճանապարհին են»,-այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերժ Սարգսյանը: Նա պատասխանեց Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրելը դատապարտելու Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հարցին՝ պնդելով`«իշխանություններն ինչ էլ անեն և ասեն, միևնույն է ժողովրդի 80 տոկոսը նրանց «դավաճան» է անվանելու»:

Սերժ Սարգսյանը առանց փակագծեր բացելու հայտնեց, որ իրենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ծրագիր ունեն և այն կարտացոլվի մինչև 2026 թվականը: Սարգսյանը նշեց, որ իրենք առանց ծրագրի չեն գործում, բայց այն այս պահին հրապարակելու իմաստ չունի: Նրա կարծիքով` Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է: Անդրադառնալով իր և Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների՝ միմյանց հասցեին հնչեցնող քննադատություններին,

Սարգսյանը պատասխանեց՝ «Ռոբերտ Քոչարյանին հանգի՛ստ թողեք․ իսկ «էշին համբուրողը» մեկ հոգի չի եղել, շատ-շատերն են եղել»: Սերժ Սարգսյանն այդպես էլ որևէ հստակ անուն չհնչեցրեց:

Սարգսյանի խոսքով՝ իշխանությունները չեն կարող հրաժարվել Անկախության հռչակագրից: Ըստ նրա` եթե եկող կիրակի լինի հանրաքվե, այն չի կայանա, բոլոր ուսումնասիրություններն այդ մասին են խոսում:

Հիշեցնենք` վերջերս Սերժ Սարգսյանը իր ղեկավարած ՀՀԿ-ի հոբելյանական նիստի ժամանակ ասել էր`«Ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»:

Մանրամասները՝ տեսանյութում: