Բաքվում ԵՄ դիտորդներին մեղադրել են «լրտեսական ցանց ստեղծելու մեջ»

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության մեկնարկից ի վեր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում բազմաթիվ ռազմական օբյեկտներ են կառուցվել։ Նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի Միլլի Մեջլիսի Արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը Մեջլիսում հանրային լսումների ժամանակ։

Նա նշել է, որ, իբր, այդ փաստերը հավաքվել են դիտարկումների հիման վրա։

«Պատերազմից հետո օտարերկրյա միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ ժամանակավոր միջոցառումների հանձնաժողովը վերլուծություն է անցկացրել՝ օգտագործելով Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի սահմանին տեղի ունեցած իրադարձությունների արբանյակային պատկերները, որոնք ընդգրկում են ԵՄ առաքելության ժամանումից առաջ և հետո ընկած ժամանակահատվածները։ 2020-2022 թվականներին Հայաստանը սահմանին կառուցել է մոտ 20 ռազմական օբյեկտ։ 2022 թվականից ի վեր՝ Հայաստան ԵՄ առաքելության ժամանումից հետո, սահմանամերձ գոտիներում կառուցվել է շուրջ 70  ռազմական օբյեկտ։ Դրանց մեծ մասը գտնվում է Սյունիքում, Տավուշում, Արարատում, Վայոց ձորում, Գեղարքունիքում»,- հայտարարել է Նամազովը։

Ըստ նրա՝ ԵՄ դիտորդների ժամանումից հետո Հայաստանում նաև ստեղծվել են խրամատներ, ապաստարաններ։ Բաքվի թեզերին համահունչ՝ Նամազովը հայտարարել է նաև, որ «Եվրամիության առաքելությունը ձգտում է Հայաստանում ստեղծել լրտեսական ցանց՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար»։

«Առաքելության անդամները հանդիպումներ են անցկացնում երիտասարդների հետ հայկական դպրոցներում և հետախուզական գործողություններ իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Միևնույն ժամանակ, իրենց հայտարարություններում նրանք պնդում են, թե իրենք անզեն, քաղաքացիական առաքելություն են և որևէ գործողություն չեն ձեռնարկում Ադրբեջանի դեմ»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն Հայաստանում ԵՄ դիտորդներին մեղադրում է, իբր, «լրտեսական գործունեության մեջ», հետևում ՀՀ-ում դիտորդների տեղաշարժին և պարբերաբար տեսանյութեր հրապարակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի