Բաքուն պատրաստվում է հայաթափված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողով անցկացնել

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն պատրաստվում է հայաթափված Ստեփանակերտում հերթական քարոզչական միջոցառումն անցկացնել։ Այս անգամ խոսքը Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի անցկացման մասին է։

«Այս տարի Խանքենդիում (Ստեփանակերտ) կկայանա Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Այս տարվա թեման կլինի կայուն զարգացումը և կլիմայական պայմաններին դիմակայուն տնտեսական համագործակցությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Ադրբեջանը և Տնտեսական համագործակցությունը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է երկրի ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության պետի տեղակալ Ռովշան Միրզոևը:

Տնտեսական համագործակցության կազմակերպության XVI գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 9-ին Տաշքենդում։

Տնտեսական համագործակցության կազմակերպությունը 1964 թվականին հիմնադրված Տարածաշրջանային համագործակցության զարգացման կազմակերպության իրավահաջորդն է, որն ավարտել է  գործունեությունը 1979 թվականին։ 1985 թվականին Իրանը, Պակիստանը և Թուրքիան միացել են՝ ձևավորելով կազմակերպությունը։ 1992 թվականի աշնանն այն ընդլայնվել է՝ ներառելով յոթ նոր անդամների՝ Աֆղանստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Բաքուն Ստեփանակերտում միջազգային ֆորում էր կազմակերպել, ապա ավելի ուշ կազմակերպել երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այցը։

Նշենք, որ էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտ էին այցելել աքվում Թուրքիայի, Չինաստանի, Բելառուսի, Հունգարիայի, Բրազիլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի և այլ երկրների դեսպաններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի