Փաշինյանի լուսանկարը հավանած ադրբեջանցի ֆուտբոլիստը զղջացել է իր արարքի համար

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

Ադրբեջանի երիտասարդական հավաքականի ու պորտուգալական «Էշտորիլի» ակումբի հարձակվող Ռենատ Դադաշովը ադրբեջանական «Azerisport» լրատվական կայքի հետ խոսել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը Instagram-ում  հավանելու մասին. գրում է ermenihaber.-ը:

Փաշինյանի լուսանկարն Instagram-ում հրապարակել էր հայ ռեփ երգիչ Լևոն, ով բնակվում է Գերմանիայում և ադրբեջանցի ֆուտբոլիստի համադասարանցին է եղել:

«Նախապես ասեմ, որ դպրոցում սովորել եմ Լևոյի հետ, ով հրապարակել էր հայ քաղաքական գործչի լուսանկարը: Ես նույնիսկ չգիտեի, թե նա ով է։ Ես նույնիսկ չհասկացա, թե ինչ արեցի և ընդհանրապես ինչպես ստացվեց այդ ամենը: Մենք ունեցել ենք դպրոց, որտեղ, բացի գերմանացիներից սովորում էին թուրքեր, ռուսներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ: Մենք ընդհանուր ընկերներ ենք ունեցել: Գերմանիայում մենք լիովին այլ կերպ էինք մեծանում: Այդ լուսանկարը հրապարակվել է մայիսին: Ես միայն այսօր նկատեցի, որ հավանել եմ այդ լուսանկարը: Պատահաբար է ստացվել,  ես չպետք է դա անեի: Ինձ հայտնի է հակամարտության պատմությունը, և ես ամեն ինչ լավ հասկանում եմ»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք չկա մտավախություն, որ նա այդ արարքի պատճառով գուցե չհրավիրվի Ադրբեջանի հավաքական, Դադաշովն ասել է.

«Կրկնում եմ` պատահաբար եմ հավանել այդ լուսանկարն, ինչի համար շատ եմ զղջում: Բոլորը գիտեն, որ ես նման  մարդ չեմ: Ես ադրբեջանցի եմ և հպարտ եմ դրա համար»։