Զելենսկին պատասխանել է Թրամփի քննադատությանը՝ հիշեցնելով ԱՄՆ-ի «Ղրիմի հռչակագիրը» Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը չճանաչելու մասին

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը Ղրիմի վերաբերյալ իր խոսքերի մասին՝ հիշեցնելով հենց Թրամփի առաջին նախագահության ժամկետի ընթացքում նրա վարչակազմի հայտարարությունը Ռուսաստանի կողմից բռնակցումը չճանաչելու մասին։ Նա X-ի իր միկրոբլոգում հիշեցրել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչների Լոնդոնում կայացած հանդիպոման մասին, որին չեն մասնակցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը։

«Այսօր զգացմունքները բորբոքվել են։ Բայց լավ է, որ 5 երկրներ հանդիպեցին՝ խաղաղությունը մոտեցնելու համար․ Ուկրաինա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա։ Կողմերն արտահայտել են իրենց տեսակետները և հարգանքով ընդունել միմյանց դիրքորոշումները։ Ամերիկյան կողմը կիսվել է իր տեսլականով։ Ուկրաինան և մյուս եվրոպացիները ներկայացրել են իրենց ներդրումը։ Եվ մենք հույս ունենք, որ հենց նման համատեղ աշխատանքն է, որ կհանգեցնի տևական խաղաղության։ Մենք շնորհակալ ենք գործընկերներին։ Ուկրաինան միշտ կգործի իր Սահմանադրությանը համապատասխան, և մենք լիովին վստահ ենք, որ մեր գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, կգործեն նրա վճռական որոշումներին համապատասխան»,- գրել է Զելենսկի։

Ուկրաինայի նախագահը գրառմանը կից հրապարակել է ԱՄՆ-ի կողմից ընդունված Ղրիմի հռչակագիրը։ Այն Թրամփի առաջին վարչակազմի պետքարտուղար Մայք Պոմպեոյի 2018 թվականի հայտարարությունն է, որը հաստատում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման չճանաչումը։

Հռչակագիրը Պետդետքարտուղարությունը հրապարակել է 2018 թվականի հուլիսի 25-ին՝ Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից տասը օր անց։ Այն ժամանակվա պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կրկնել էր, որ Վաշինգտոնը հրաժարվում է ճանաչել Մոսկվայի հավակնություններն այն տարածքների նկատմամբ, որոնք նա գրավել է Ուկրաինա ներխուժման միջոցով՝ խախտելով միջազգային իրավունքը, որի համաձայն՝ ոչ մի երկիր չի կարող ուժով փոխել մեկ այլ երկրի սահմանները։

«Մեր դաշնակիցների, գործընկերների և միջազգային հանրության հետ միասին, Միացյալ Նահանգները մերժում է Ռուսաստանի փորձը՝ բռնակցելու Ղրիմը և պարտավորվում է պահպանել այս քաղաքականությունը մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը»,- ասվում է հռչակագրում։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել էր Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան։ Truth Social սոցիալական ցանցում նա դա անվանել է «շատ վնասակար» Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների համար։

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի առաջին էջում պարծենում է, որ «Ուկրաինան օրինականորեն չի ճանաչի Ղրիմի օկուպացիան։ Այստեղ խոսելու բան չկա»։ Այս հայտարարությունը շատ վնասակար է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների համար, քանի որ Ղրիմը կորսվել է տարիներ առաջ նախագահ Բարաք Օբամայի հովանու ներքո։ Ոչ ոք Զելենսկիին չի խնդրում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ նրանք չեն պայքարել դրա համար տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվել է Ռուսաստանին առանց որևէ կրակոցի»,- գրել է Թրամփը։

Նա նշել է, թե Զելենսկիի նման սադրիչ հայտարարություններն են, որ այդքան դժվարացնում են պատերազմի կարգավորումը։

«Նա պարծենալու բան չունի։ Ուկրաինայի վիճակը ծանր է. նա կարող է խաղաղություն հաստատել կամ կռվել ևս երեք տարի, նախքան ամբողջ երկիրը կորցնելը։ Ես ոչ մի կապ չունեմ Ռուսաստանի հետ, բայց ունեմ շաբաթական միջինում հինգ հազար ռուս և ուկրաինացի զինվոր փրկելու ցանկություն, որոնք առանց որևէ պատճառի մահանում են»,- նշել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ «շատ մոտ են գործարքին», և որ Զելենսկին «ոչ մի խաղաքարտ չունի» և պետք է համաձայնի առաջարկվող պայմաններին։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է բանակցություններ անցկացվեին ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ենթադրվում էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետք է Կիևին և նրա եվրոպացի դաշնակիցներին ներկայացնի Թրամփի խաղաղության ծրագրի մանրամասները։

Սակայն Ռուբիոն հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը (չէր մասնակցել նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը), երբ Զելենսկին ասել էր, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»։ Այս հայտարարությունն արվել էր լրատվամիջոցներում արտահոսքերի ֆոնին, որ ԱՄՆ-ն առաջարկում է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի վերահսկողության տարածք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի