Դատախազը պահանջեց Սանասարյանին մեղավոր ճանաչել, բայց ազատել քրեական պատասխանատվությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործն ավելի քան 6 տարի քննվելուց հետո արդեն մոտենում է ավարտին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ այսօր նիստում կողմերը հանդես եկան ճառերով։ Գրեթե մեկ ժամ մեղադրական ճառը ներկայացրեց հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը, նշելով, որ նախաքննության և դատաքննության ընթացքում ուսումնասիրված նյութերը և վկաների հարցաքննություններն ապացուցված են համարում Սանասարյանին մեղսագրվող մեղադրանքը, սակայն, քանի որ քննության ընթացքում լրացել է գործով վաղեմության ժամկետը, ՊՎԾ նախկին պետին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից.

«Միջնորդում եմ Դավիթ Սանասարյանին մեղավոր ճանաչել արարքի կատարման պահին գործով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և ազատել քրեական պատասխանատվությունից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, քանի որ նրա կատարած հանցանքն ապացուցված համարելու օրվանից՝ 2018 թվականից, անցել է 5 տարուց ավելի ժամկետ»,- իր ճառն ավարտեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածի հատկանիշներով: Ըստ Ազգային անվտանգության ծառայության` Սանասարյանի ղեկավարած Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաները չարաշահել էին իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերների համար խոչընդոտներ ստեղծելով: Մասնավորապես, հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացում կատարել են գործողություններ, որոնցով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները:

Մանրամասները՝ տեսանյութում։