Ուկրաինան պետք է որոշի իր ապագան. Մեծ Բրիտանիայի վարչապետ

Լուրեր

08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
Բոլորը

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ «Ուկրաինան պետք է որոշի իր ապագան»: Այս հայտարարությունը հնչել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի վերջնագրից հետո: 

«Ի վերջո, Ուկրաինան պետք է որոշի իր ապագան: Մենք երբեք չենք լքի Ուկրաինան»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերը մեջբերել է The Telegraph-ը:

Հիշեցնենք, որ Վենսը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ընդունեն ԱՄՆ-ի խաղաղության առաջարկները, հակառակ դեպքում Վաշինգտոնը «դուրս կգա խաղաղ բանակցություններից»:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակն իր հերթին նշել է․ «Մենք աջակցում ենք ԱՄՆ-ի գլխավորած ջանքերին պատերազմի կայուն ավարտ ապահովելու ուղղությամբ։ Կարծում եմ, դա է այն, ինչ բոլորս ուզում ենք։ Ի վերջո, Ուկրաինան պետք է որոշի իր ապագան»:

Հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն դեռևս «նույն կարծիքին են» խաղաղության հասնելու հարցում, նա պատասխանել է. «Այո, ինչպես արդեն ասացի, մենք լիովին աջակցում ենք ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության հաստատման ջանքերին։ Մենք ամբողջապես նվիրված ենք Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության ապահովմանը»:

Նա նաև հավելել է․ «Մենք երբեք չենք լքի Ուկրաինային։ Կանգնելու ենք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան կպահանջվի»: