Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի հարցով նախարարների մակարդակով բանակցությունները. Sky News

Լուրեր

17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
16.07.2026 | 23:16
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվել է էկոպարեկային ծառայությանը
16.07.2026 | 23:00
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
16.07.2026 | 22:49
Վահե Գևորգյանը` Արսեն Բեգլարյանին 11-մետրանոց հարված վստահելու ու «Ելիմայի» նկատմամբ էմոցիոնալ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 22:33
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
16.07.2026 | 22:24
էլեկտրամատակարարման անջատումներ Երևանում ու մարզերում
16.07.2026 | 22:12
Ռռուս 6 միլիարդատերերի զբոսանավերը՝ Թուրքիայի ափերի մոտ․ այնտեղ է նաև Պուտինի հետ կապվող «Վիկտորիա»-ն
Բոլորը

Լոնդոնում մեկնարկել են Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ ազգային անվտանգության խորհրդականների մակարդակով։ Նախկինում ծրագրվում էր, որ բանակցություններն ընթանալու են նախարարների մակարդակով, հաղորդում է « ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով Sky News-ին։

Ըստ պարբերականի՝ Լոնդոնում շարունակվում են պատերազմի դադարեցման խաղաղ ծրագրի վերաբերյալ բանակցությունները Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։

Sky News-ի տվյալներով՝ մեկնարկել են ցածր մակարդակով բանակցությունները. քննարկումներն անցկացվում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային անվտանգության խորհրդականների մասնակցությամբ, ինչպես նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց ներկայությամբ։

Հիշեցնենք, որ նախկինում ակնկալվում էր, որ Լոնդոնում կանցկացվեն բանակցություններ հինգ երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Սակայն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղարկեց այցը Լոնդոն։

Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին պետք է հանդիպի ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգի հետ, որը քննարկումներում ներկայացնում է Վաշինգտոնը Ռուբիոյի փոխարեն։

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Միացյալ Նահանգները նախատեսում էր ներկայացնել յոթ կետից բաղկացած ծրագիր։ Սակայն այն հակասում է Ուկրաինայի դիրքորոշմանը, մասնավորապես, ծրագրով նախատեսվում է հրաժարում տարածքներից և ՆԱՏՕ-ի անդամակցության գաղափարից։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան չի ճանաչի Ղրիմի ռուսական օկուպացիան, ինչպես նաև ՌԴ-ի կողմից բռնակցված այլ տարածքները։

ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի ժամանել Լոնդոն և դրա պատճառը Զելենսկիի կողմից ԱՄՆ-ի հիմնական առաջարկից՝ Ղրիմը ՌԴ-ի մաս ճանաչելուց հրաժարվելն է։

Լոնդոն Ռուբիոյի չժամանելու պատճառով էլ, փաստացի, չեղյալ է հայտարարվել արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպումը։

Այնուամենայնիվ, Ուկրաինայի պատվիրակությունը ժամանել է Լոնդոն, որտեղ ընթանում են բանակցություններն ավելի ցածր մակարդակով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոնդոնում կայացել է Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը։