Օմանում վաղը ծրագրված ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները հետաձգում են մինչև ապրիլի 26-ը

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը հայտարարել է Օմանում ԱՄՆ-ի հետ վաղը նախատեսված փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցությունների տեղափոխման մասին մինչև ապրիլի 26-ը:

Իրանն օրեր առաջ հայտարարել էր, որ ապրիլի 23-ին Օմանում կանցկացվեն փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցություններ, իսկ ապրիլի 26-ին տեղի կունենա անուղղակի բանակցությունների հերթական փուլը:

Ինչպես հաղորդում է իրանական պաշտոնական ԻՌՆԱ գործակալությունը, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հանդես է եկել հայտարարությամբ:

Բաղայը հայտնել է, որ Օմանի առաջարկով և իրանական ու ամերիկյան պատվիրակությունների փոխադարձ համաձայնությամբ, փորձագետների մակարդակով տեխնիկական բանակցությունները, որոնք պետք է անցկացվեին վաղը կողմերի միջև անուղղակի երկխոսության շրջանակներում, տեղափոխվել է մինչև ապրիլի 26-ը, և այդ բանակցությունները տեղի կունենան պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախագահության առաջին շրջանում՝ 2018-ին, միակողմանիորեն դուրս եկավ վեց գերտերությունների և Իրանի միջև ստորագրված միջուկային համաձայնագրից՝ վերականգնելով պատժամիջոցներն Իրանի նկատմամբ։ Այժմ նա հայտարարում է, թե մտադիր է Իրանի դեմ ճնշումը հասցնել առավելագույն մակարդակի, որպեսզի Թեհրանի հրաժարվի միջուկային նկրտումներից։

Անցյալ ամիս ԱՄՆ նախագահը նամակ ուղարկեց Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեին՝ կոչ անելով ուղղակի միջուկային բանակցությունների: Նամակի պատասխանը Իրանը փոխանցել է Օմանի միջոցով:

Այս նամակագրությունից հետո ապրիլի 12-ին Օմանում կայացան առաջին անուղղակի բանակցությունները Իրանի և ԱՄՆ-ի միջև:

Ապրիլի 19-ին կողմերը կրկին հանդիպեցին Հռոմում՝ Օմանի միջնորդությամբ: Իրանը և ԱՄՆ-ը հայտարարել են բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի մասին: