Իլոն Մասկը խոստանում է ավելի քիչ աշխատել Թրամփի վարչակազմում, առավել շատ՝ իր ընկերություններում

Լուրեր

25.05.2026 | 23:41
Գյումրիի արտահերթ ընտրություններ ենք իրականացնելու. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 23:38
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ՔՊ-ի հանրահավաքին 21:08-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
25.05.2026 | 23:29
Բողոքի ցույցերից հետո Էրդողանը վերաբացել է Ստամբուլի հայտնի համալսարանը
25.05.2026 | 23:20
Հռոմի պապն արհեստական ​​բանականության զարգացումը համեմատել է Բաբելոնի աշտարակի կառուցման հետ
25.05.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.05.2026 | 22:52
Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին կոչ է անում միանալ Աբրահամի համաձայնագրերին, եթե Իրանի հետ համաձայնագիր կնքվի
25.05.2026 | 22:44
Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին մեքենա է այրվել
25.05.2026 | 22:30
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում վիլլայի անվանական սեփականատեր է, որտեղ ապրել է Ալինա Կաբաևան. այն գնվել է «Գազպրոմբանկի» միջոցներով. The Insider
25.05.2026 | 22:28
Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել
25.05.2026 | 22:15
ՊԵԿ-ը արձագանքել է կաշառքի կասկածանքով ձերբակալված աշխատակիցների դեպքին
25.05.2026 | 22:01
Կրեմլի հաշվարկն այն է, որ տնտեսական շանտաժով ազդեն ընտրողի քվեի վրա․ Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:42
Օսիպյանը քաղբանտարկյա՞լ․ արցախցի գործիչը հացադուլի մեջ է, քաղհասարակությունը պահանջում է ազատել նրան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:37
ՔՊ-ն քարոզարշավը հրավառությամբ սկսեց, գունավոր ծխի դատարկ պարկուճները թափվեցին հրապարակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.05.2026 | 21:24
Ադրբեջանցի ոստիկան է սպանվել Իրանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով
25.05.2026 | 21:10
Ծառուկյանի տունը՝ ծերերի՞ն․ Փաշինյանի նախընտրական խոստմանը ԲՀԿ ղեկավարն արձագանքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոնալդ Թրամփի մերձավոր թիմակից, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մայիսից կտրուկ կնվազեցնի այն ժամանակը, որը նա տրամադրում է Թրամփի վարչակազմում Կառավարության արդյունավետության դեպարտամենտում (DOGE) աշխատելուն, և առավելապես կվերադառնա իր ընկերությունների ղեկավարմանը: Հաղորդում է BBC-ն:

Մասկի ամենամեծ ընկերությունը՝ Tesla-ն, օրերս հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները, որոնցից հետևում է, որ նրա զուտ շահույթը տարեկան կտրվածքով նվազել է 71%-ով:

«Աշխատանքի մեծ մասը՝ DOGE թիմի ձևավորումը և ֆինանսական կարգուկանոն մտցնելու հարցում կառավարության հետ փոխգործակցությունն արդեն իսկ հիմնականում արված է», – մեջբերում է Reuters գործակալությունը Մասկի խոսքերը, որոնք ասվել են վերլուծաբանների հետ հեռախոսային կոնֆերանսի ընթացքում:

Միևնույն ժամանակ, Մասկը չի պատրաստվում լիովին հեռանալ DOGE-ից. նա նշել է, որ պատրաստվում է այդ աշխատանքին տրամադրել իր ժամանակի 40%-ը:

«Մասկի մասնակցությունը այսպես կոչված Կառավարության արդյունավետության դեպարտամենտում, որտեղ նա ղեկավարում է դաշնային պետծառայողների թվաքանակի կրճատման փորձերը, քաղաքական փոթորիկ է առաջացրել», – հիշեցնում է Reuters-ը: «Դա նպաստել է բողոքի մշտական ցույցերի անցկացմանն ու Tesla-ի սրահների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների»:

Tesla-ի 2025 թվականի առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ ընկերության զուտ շահույթն այս երեք ամիսների ընթացքում կազմել է 409 մլն դոլար, ինչը 71%-ով պակաս է, քան 2024 թվականի առաջին եռամսյակում: Հասույթը՝ 19.3 մլրդ դոլար, նվազել է նախորդ տարվա սկզբի համեմատ 20%-ով:

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Tesla-ն վաճառել է գրեթե 337 հազար էլեկտրամեքենա, և սա նրա ամենավատ եռամսյակային արդյունքն է ավելի քան երկու տարվա ընթացքում:

Ընդ որում, ինչպես նշում են վերլուծաբանները, Tesla-ն գրեթե 600 մլն դոլար վաստակել է՝ վաճառելով «կանաչ» ավտոմեքենաների քվոտաների ավելցուկները, և առանց այս լրացուցիչ եկամտի այն կհայտնվեր մինուսում:

Այսինքն, Մասկի ընկերությունը մնում է շահութաբեր նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի շնորհիվ, որի դեմ է հանդես գալիս Դոնալդ Թրամփը, որին ջերմորեն աջակցում է Իլոն Մասկը:

Tesla-ի բաժնետոմսերը, չնայած առաջին եռամսյակի նման հաշվետվությանը, երեքշաբթի օրը զգալիորեն աճել են գնով: Ինչպես բացատրում են վերլուծաբանները, ներդրողներին ոգևորել են Մասկի խոստումները, թե առավելապես կզբաղվի իր ընկերություններով, ինչպես նաև արդեն հունիսից կսկսի համեմատաբար մատչելի նոր էլեկտրամեքենայի մոդելի արտադրությունը: