Հնդկական Քաշմիրում զինված անձինք կրակ են բացել զբոսաշրջիկների վրա․ առնվազն 5 մարդ է զոհվել

Լուրեր

17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Առնվազն հինգ զբոսաշրջիկ է զոհվել Հնդկաստանի Քաշմիր նահանգի գեղատեսիլ վայրերից մեկում զինված անձանց կողմից կրակ բացելու հետևանքով։ Ոստիկանությունը Փահալգամ հանգստավայրի մոտ տեղի ունեցած կրակոցները որակել է որպես «ահաբեկչական հարձակում» և մեղադրել հնդկական կառավարման դեմ պայքարող զինյալներին, հաղորդում է Sky news-ը։

«Այս հարձակումը շատ ավելի մեծ է, քան վերջին տարիներին քաղաքացիական անձանց դեմ ուղղված որևէ հարձակում։ Զոհերի թիվը դեռևս պարզվում է, ուստի ես չեմ ուզում մանրամասնել»,- ասել է Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանի ղեկավար Օմար Աբդուլան։

Ոստիկանության աղբյուրը, սակայն, Reuters-ին ասել է, որ առնվազն հինգ մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել։

Ավելի վաղ հնդկական հեռուստաալիքները հայտնել էին, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինված անձինք կրակ են բացել հիմնականում հնդիկ զբոսաշրջիկների վրա։ Ոստիկանները հայտնել են, որ մի քանի զբոսաշրջիկներ հրազենային վնասվածքներ են ստացել, վիրավորները հոսպիտալացվել են։ Հարձակվողներին որոնում են։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ միջուկային զենք ունեցող հակառակորդներ Հնդկաստանն ու Պակիստանը կառավարում են Քաշմիրի մի մասը, սակայն երկուսն էլ պնդում են տարածաշրջանի ամբողջականության մասին։

Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները պայքարում են Նյու Դելիի կառավարման դեմ 1989 թվականից ի վեր։

Հակամարտության ընթացքում զոհվել են տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, ապստամբներ և կառավարական զորքեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի