Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը պաշտոնից ազատվել է

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը գրառմամբ տեղեկացրել է, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ իր հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և այն երկարացնելու առաջարկ չի ստացել։

Գրառումը՝ ստորև․

«Ահա եվ եկավ օրն ու ժամը թողնելու Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի /ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ/ տնօրենի պաշտոնը։ Իմ հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացավ, եվ այն երկարացնելու առաջարկ չստացա։ Անկեղծ ասած, երկուսի համար էլ շնորհակալ եմ։ Այս երկար ու ձիգ 6 տարիների ընթացքում ինձ համար նոր աշխարհ եմ բացահայտել։ Մոռացված եվ լքված ոլորտ, անբարեկեցիկ եվ հուսախաբ, ոտնահարված իրավունքներով եվ անպաշտպան, անմարդկային պայմաններում ապրող պացիենտներ, խարան։ Անվերջ խարան։ Այսօր մեր իրականության մեջ հոգեբուժությունից բացի չկա մեկ ուրիշ ոլորտ, որտեղ այսչափ ծայրահեղաբար շեշտված լինեն մարդկային որակներն ու հարաբերությունները՝ եվ՛ ամենալավ, եվ՛ ամենավատ տեսակետից։

Հիմա, 6 տարիների անցած ճանապարհի վերջում կարող եմ պնդել, որ կարողացել եմ իմ ներդրումը ունենալ, արել եմ ամեն ինչ հնարավոր եվ անհնարը, անկեղծությամբ եվ գործին նվիրումով, իմ աշխատանքով հասել եմ ակներեվ լավ արդյունքների։ ԻՀԱՐԿԵ, ՈՉ ՄԻԱՅՆԱԿ։ Իհարկե, թիմով, ՀԱՊԱԿ-ի անձնակազմի հետ միասին, առողջապահության նախարարության հետ, մեր բազմաթիվ գործընկերների հետ, պետական եվ ոչ պետական կառույցների հետ։ Շնորհակալ եմ նրանց բոլորին ով օգնել է։ Կրկնակի շնորհակալ եմ նրանց ով չի օգնել, բայց, նաեվ, չի խանգարել։ Շնորհակալ եմ նրանց ով հավատացել է ինձ, հավատացել է, որ փոփոխությունները հնարավոր են, որ դրանք կարող են անշրջելի լինել։

Ի վերջո, յուրաքանչուր ճանապարհի վերջը նոր հնարավորությունների սկիզբ է։ Դեռ կհանդիպենք․․․»