«Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ»․ Ադրբեջանի հերթական քարոզչական նախաձեռնությանը՝ Վարշավայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին

Լուրեր

17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
17.07.2026 | 10:52
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանում կամուրջներին, օդանավակայանին, երկաթուղային կայարանին․ զոհեր կան
17.07.2026 | 10:40
Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսային. զոհեր կան
17.07.2026 | 10:31
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
17.07.2026 | 10:18
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ COP17-ին մասնակցելու համար
17.07.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 17-ի դրությամբ
17.07.2026 | 09:48
Նավթի գներն աճել են
17.07.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 23:29
Հետաքննությունը պարզել է, որ Ալիևի թոռներն անօրինական կերպով օգտագործում են պաշտոնական լիմուզիններն և անվտանգության մեքենաները
Բոլորը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը անդրադարձել է Ադրբեջանի հերթական քարոզչական նախաձեռնությանը՝ Վարշավայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսին, որը «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագրի ներքո կրում է ակնհայտ հակահայկական բնույթ։

«Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ադրբեջանի դեսպանատունը լուսանկարչական հերթական ցուցահանդեսն է կազմակերպել՝ կրկին մեղադրելով Հայաստանի Հանրապետությանն «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ «Արևմտյան Ադրբեջանը մեր մշակութային հիշողության մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսը մասն է Բաքվի ռեժիմի քարոզչության, որը փորձում է աշխարհին ներկայանալ «մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք»-ի շղարշով՝ քողարկելով Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային պահանջատիրության հերթական դրսևորումներն ու հայ ժողովրդի հոգևոր-մշակութային դարավոր ժառանգության յուրացման փորձերը։

Ցուցահանդեսի բացմանը Տվարդովսկիի հրապարակում ներկա էին ոչ միայն Լեհաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նարգիզ Գուրբանովան, պատգամավորներ, ադրբեջանական սփյուռքի ակտիվիստներ, այլև՝ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, գիտության, մշակույթի և արվեստի գործիչներ, կրոնական համայնքների ներկայացուցիչներ։ Ցավալի է, որ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից Ադրբեջանի հակահայկական այս քաղաքականության բարձրաձայնման և բազմիցս դատապարտման պարագայում գտնվում են գործիչներ, ովքեր մասնակցում են նման բովանդակություն ունեցող միջոցառումներին։ Դատապարտելի են Ադրբեջանի՝ պատմությունը վերաձևակերպելու, իբրև թե «խաղաղության, հաշտության և արդարության»-ը ծառայեցնելու փորձերը։ Ցուցահանդեսին ներկայացնելով «պատմական փաստաթղթերի պատճեններ, տեղահանության տեսարաններ և ավերված հուշարձանների լուսանկարներ»՝ Ադրբեջանը շարունակում է հայերին մեղադրել, այսպես կոչված, «ադրբեջանցիների էթնիկ զտումների, նրանց մշակութային ժառանգության ոչնչացման» մեջ։ Մինչդեռ Նախիջևանում և բռնազավթված ու էթնիկ զտման ենթարկված Արցախում հենց Ադրբեջանն է ոչնչացրել և հետևողականորեն շարունակում է ջնջել հայկական մշակութային հետքն ու ժառանգությունը։

«Գեղարդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք կազմակերպում և անցկացնում են նմանատիպ միջոցառումներ, չնպաստել Ադրբեջանի կողմից հակահայկական կեղծ թեզերի տարածմանն ու Բաքվի կողմից հայկական մշակութային ժառանգության յուրացման հերթական փորձերին։ Դժվար թե ազգային ինքնության փնտրտուքի մեջ գտնվող ժողովուրդն ունենա «մշակութային հիշողություն», որը բնորոշ է միայն պատմություն ունեցող հնագույն ազգերին»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում։