Ավինյանին հրավիրել են ԱԺ. ՔՊ-ականներն անակնկալի են եկել քաղաքացիներին տուգանելու նոր առաջարկից

Լուրեր

02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 09:26
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին
01.09.2026 | 23:48
ՀՀ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Չեխիա
01.09.2026 | 23:14
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և ՌԴ-ն «Աքքույուից» հետո քայլեր կձեռնարկեն նոր ատոմակայանների ուղղությամբ
01.09.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.09.2026 | 22:44
Ադրբեջանում պահվող հայ գերիներին նվիրված ցուցահանդեսի համար Բաքուն Փարիզի քաղաքապետին բողոքի նամակ է հղել
01.09.2026 | 22:26
Պուտինի հետ պայմանավորվել ենք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում. Փաշինյան
01.09.2026 | 22:07
Փաշինյանը՝ Պուտինին. ԵՄ անդամության մասին օրենքի ընդունումով մենք փաստացի հրաժարվել ենք հանրաքվեից
01.09.2026 | 22:05
Լատվիան արգելել է ՌԴ-ում և Բելառուսում արտադրված գրքերի, հագուստի և խաղալիքների ներմուծումը
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հրավիրել էր փակ քննարկման։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ օրակարգում օրերս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված նախագիծն է, որով առաջարկվում է տուգանել այն քաղաքացիներին, որոնք խախտումներ թույլ կտան հասարակական տրանսպորտից օգտվելու ընթացքում։

Մասնավորապես, նախագծով ուղևորները պարտավոր են տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո վճարել ուղեվարձը եւ վավերացված տոմսը հսկիչների պահանջի դեպքում տրամադրել՝ այն ստուգելու նպատակով, իսկ եթե չներկայացնեն՝ կտուգանվեն:

Չվճարելու կամ տոմս ունենալու, բայց չվավերացնելու դեպքում տուգանքը 10 հազար դրամ է, եթե արտոնություն ունեցող անձի փոխարեն երթևեկի այլ անձ, տուգանվելու է 15 հազար դրամով: Այս նախագիծը շրջանառվեց քաղաքացիների բոյկոտի ֆոնին, երբ որոշները սկսեցին չվճարել 150 դրամ` նախկին 100-ի փոխարեն։

Возможно, это изображение 1 человек и текст

Տեղեկացանք, որ այս նախաձեռնությունը անակնկալ է եղել ՔՊ-ական պատգամավորների համար, նրանք նախապես տեղյակ չեն եղել

Տիգրան Ավինյանի այս առաջարկի մասին, ուստի այսօր Երևանի քաղաքապետին հրավիրել են խորհրդարան՝ պարզաբանումներ ստանալու նպատակով։

Փակ հանդիպումը տևեց շուրջ երկու ժամ, տեղեկացանք, որ Ավինյանը պատասխանել է մի քանի տասնյակ հարցերի։ Քննարկումից հետո նա խուսափեց այս թեմայի վերաբերյալ Factor.am-ի հարցերին պատասխանել։

Возможно, это изображение 6 человек и текст

Մեզ հայտնի դարձավ, որ պատգամավորներին որպես պարզաբանում ներկայացվել է այն, որ նախագիծը քաղաքապետարանը քննարկել է կառավարության գործընկերների հետ։

Իշխող ուժը երկու ամսով հետաձգել է նախագծի քննարկումը։ Թե այս հանդիպումից եւ Ավինյանի ներկայացրած պարզաբանումներից հետո ինչ որոշում կկայացվի՝ հայտնի չէ։

Նարեկ Կիրակոսյան