«Մի մետր բարձրացավ, վերջ, այգին լրիվ ջրի տակ ա»․ ինչ կլինի՝ եթե Դեբեդը նորից վարարի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 12:57
2008-ին, երբ ձեր հայրը նախագահ էր, հորս հրավիրեցին ԱԱԾ և հայրս երեք ամիս չեկավ. Ռուբինյանը՝ Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:40
Թուրքիան սկսել է Գյումրի-Կարս երկաթգծի իր հատվածի վերականգնման աշխատանքները. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:25
2026-ի առաջին կիսամյակում պարեկները կազմել են ավելի քան 60,000 արձանագրություն՝ արագությունը գերազանցելու համար
02.08.2026 | 12:19
Ռուբեն Ռուբինյանի դեմ հայց եմ ներկայացնելու. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:15
ՔՊ-ական նոր պատգամավորը խուսափում է լրագրողների հարցերից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 12:08
Ձեռքը մի պարզեք իմ ուղությամբ` սիրուն չի. Ռուբինյանը` Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:58
Թուրքիայում ուտում էի Ադանա քեբաբ, համով էր. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:47
Նախագահն ընդունեց կառավարության հաժարականը
02.08.2026 | 11:37
Երաշխավորո՞ւմ եք, որ Տիգրանաշենը չեք հանձնելու. Իշխան Սաղաթելյանը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:32
Վենդետա լինելու է. Ռուբինյանը` Աղվան Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:27
Թուրքերի հե՞տ շփվել եք. Գառնիկ Դավթյանի հարցը` Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 11:20
Ես առաջարկում եմ զրոյական կետ մեր հարաբերություններում, բայց սուր բանավեճ. Ռուբինյանի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:58
Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 10:56
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.08.2026 | 10:53
Անջատել Գեղամ Մանուկյանի հեռախոսը. Կնյազ Հասանովը շփոթվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Տավուշի մարզի Արճիս գյուղի բնակիչ Սուրեն Միքայելյանը պատմում է անցած տարի գարնանը Դեբեդի վարարման հետևանքով իր կրած վնասների մասին։ Հեղեղը քշել է ոչ միայն մի քանի տասնյակի հասնող բերքատու ծառերը, այլև հողամասից մի զգալի հատված։ Ասում է՝ մինչ այդ էլ Դեբեդի վարարումների ժամանակ ջուրը պարբերաբար իր այգին ողողում էր, սակայն երբեք նման վնասներ չէր տվել։  Մնացած հողակտորի վրա  նոր ծառեր է տնկել։ Բայց տարածքը բնական նոր աղետի կրկնությունից ապահովագրված չէ, և նոր տնկած ծառերի ճակատագիրն էլ, ասում է, դեռևս անորոշ է։

Գյուղատնտես Կարեն Մարտիրոսյանը ևս Արճիսի բնակիչ է։ Նրա ընտանիքի ապրուստի միջոցը դեղձի այգին է։ Անցած տարվա հեղեղից հետո հիասթափված որոշել էր թողնել այգեգործությունը, բայց հետո սկսել է վնասված ծառերը վերականգնել, նոր ծառեր տնկել։ Ասում է՝ 1500 մետր կորցրած հողին և  այգուն հասցված վնասի դիմաց ստացել է ընդամենը 250 հազար դրամ փոխհատուցում։ Կարենի խոսքով՝ պետությունը չի թողնում անգամ հեղեղատարներից հանված ավազի կույտերը վաճառել։ 

Անցած տարվա մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևը մեծ ավերածությունների պատճառ դարձավ Լոռու և Տավուշի մարզերում։ Երկու մարզերի մի շարք համայնքներ հայտարարվեցին աղետի գոտի։ Հեղեղումներից հետո հայտնաբերվեց 4 դի, կային փլուզված կամուրջներ և ճանապարհներ, մեկուսացման մեջ հայտնված բնակավայրեր։ Հեղեղից անցել է գրեթե մեկ տարի, բայց գյուղն ու գյուղացին դեռ ամբողջովին չի վերականգնել պատճառված վնասները։ Այսօր գյուղացիները շարունակում են անհանգստությամբ սպասել՝ արդյո՞ք գետի նոր վարարումը նոր կորուստներ չի բերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան