Ֆելիքս Ցոլակյանը լավ տեղեկացված է՝ ինչ մեքենայություններ են կատարվել Քոչարյանի օրոք. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
Արտակարգ իրավիճակների նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին չորս տարի` 2003-2007թթ. ղեկավարել է Հարկային պետական ծառայությունը և բավական լավ տեղեկացված է այդ տարիներին իրականացված տնտեսական մեքենայություններից:
Ցոլակյանին ընդգրկելով կառավարության կազմում և այդպիսով նոր իշխանության թիմում՝ վարչապետ Փաշինյանը ձեռք է բերում բավական ինֆորմացված դաշնակից, ում միջոցով կարող է բացահայտել այդ տարիներին իրականացված տնտեսական հանցագործությունները՝ դրանով չեզոքացնելով իր քաղաքական հակառակորդներին, ովքեր փորձում են չքմեղանալ՝ ներկայանալով ազնվագույն հրեշտակներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: