Արամ Սարգսյանը ԵԿՄ ղեկավարի պաշտոնը կզիջի Սասուն Միքայելյանին. «Հրապարակ»

Լուրեր

11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

ԵԿՄ արտահերթ համագումարը ժամանակավորապես առկախված է, ամենայն հավանականությամբ, այն կհրավիրվի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ կհանդիպեն ԵԿՄ ղեկավարի պաշտոնին հավակնող Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը, որից հետո, ըստ Միքայելյանին մոտ կանգնած աղբյուրի, Արամ Սարգսյանը կզիջի՝ ըստ ամենայնի դա հիմնավորելով, որ նա պատերազմի բովով է անցել, և նրա թեկնածությունն ավելի ճիշտ կլինի։

Կասվի, որ Սասուն Միքայելյանը կարող է արագությամբ մոբիլիզացնել ազատամարտիկներին՝ պատերազմի վտանգի դեպքում, ինչը չի հաջողվի Արամ Սարգսյանին։

Ի դեպ, մի քանի օր առաջ նրանք հանդիպել են, Արամ Սարգսյանը, բնականաբար, նեղսրտել է իր ընկեր Սասունի քայլից՝ ասելով, որ դա պետք էր անել, մինչ ինքը կհամաձայներ ընդունել ԵԿՄ-ի պաշտոնական առաջարկը՝ ստանձնել եղբոր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կառույցի ղեկավարումը։ Սակայն Սարգսյանին բացատրել են, որ կառույցի ֆինանսական հարցերի հետ կապված՝ ինքն ինչ-որ պահի կարող է փաստի առաջ կանգնել, և ղեկավարը պետք է լինի իշխանության «մարդը»։

Նախատեսվում էր, որ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին կհրավիրվի համագումար, և կընտրվի ԵԿՄ նախագահ, սակայն ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը մեզ հայտնեց, որ դեռ հայտնի չէ համագումարի ժամկետը։ Այլ հարցերի հրաժարվեց պատասխանել։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: