Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնում են Պետդեպի կառուցվածքում լուրջ փոփոխությունների մասին․ Ռուբիոն հերքում է

Լուրեր

09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
Բոլորը

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շուտով կարող է լուրջ փոփոխություններ իրականացնել ԱՄՆ Պետքարտուղարությունում։ Այս մասին է վկայում CNBC-ի կողմից ձեռք բերված գործադիր հրամանագրի նախագիծը, որը սահմանում է այն, ինչ կոչվում է երկրի դիվանագիտական ​​ծառայության «կարգապահական վերակազմակերպում»։

Նշվում է, որ 16 էջանոց նախագիծը, որը չունի ամսաթվի նշում, բայց, կարծես, պատրաստ է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրման, եթե ընդունվի, կտրուկ կփոխի դեպարտամենտի աշխատանքը՝ փակելով Հարավային Աֆրիկայում ամերիկյան դեսպանատները և վերացնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող բյուրոները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները։ Հրամանը նաև մանրամասն նկարագրում է ԱՄՆ դիվանագետների ընտրության և վերապատրաստման գործընթացի վերանայումը։

Հրամանի համաձայն՝ փոփոխությունները նախատեսված են «առաքելությունների արդյունավետության բարձրացման, ամերիկյան ուժի՝ արտերկրում ցուցադրման, վատնումների, խարդախության, չարաշահումների կրճատման և գերատեսչության համապատասխանեցման համար «Ամերիկան ​​առաջին հերթին» ռազմավարական դոկտրինին, որն արտացոլում է գործադիր իշխանության առաջնահերթությունները»։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ գործադիր հրամանագրի նախագծում առաջարկվում է վերացնել բոլոր «ոչ էական դեսպանատներն ու հյուպատոսությունները ենթասահարյան Աֆրիկայում» և համախմբել տարածաշրջանային բյուրոներն ամբողջ աշխարհում։

Ըստ հրամանագրի՝ ներկայիս տարածաշրջանային բյուրոները կմիավորվեն չորս «տարածաշրջանային կորպուսների» ներքո։ Դրանք են՝ Եվրասիան, այդ թվում՝ Եվրոպան, Ռուսաստանը և Կենտրոնական Ասիան;  Մերձավոր Արևելքը, ներառյալ՝ Արաբական երկրները, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը; Լատինական Ամերիկան, ներառյալ՝ Կենտրոնական Ամերիկան, Հարավային Ամերիկան ​​և Կարիբյան ավազանը; Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, այդ թվում՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիան, Հնդկաստանը, Բանգլադեշը, Շրի Լանկան, Նեպալը, Բութանը և Մալդիվները։

Բացի այդ, ԱՄՆ-ի դիվանագիտական ​​ներկայությունը Կանադայում կտրուկ կրճատվելու է։ Առաջիկայում Պետքարտուղարության գործողությունները Կանադայում «կանցնեն պետքարտուղար Մարկո Ռուբիոյի գրասենյակի կազմում գտնվող Հյուսիսային Ամերիկայի հարցերով գրասենյակի նշանակված զգալիորեն կրճատված թիմի ղեկավարության ներքո»։

Սպիտակ տունն անմիջապես չի արձագանքել CNBC-ի՝ հրամանագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանության խնդրանքին։

The New York Times-ը փաստաթղթի մասին առաջինն էր հաղորդել։ Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում հերքել էր տեղեկությունը։

«Կեղծ լուրեր են։ New York Times-ը հերթական խաբեության զոհն է դարձել»,- գրել էր նա։

Հրամանագրի նախագծում նաև կոչ է արվում վերացնել կլիմայի, կանանց հարցերով, ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով, միգրացիայով և քրեական արդարադատությամբ զբաղվող գերատեսչության պաշտոնները։ Բացի դեսպանատների և հյուպատոսությունների միավորումից՝ հրամանագիրը հիմնարար փոփոխություններ կմտցնի գերատեսչությունում աշխատակիցների ընդունման պրակտիկայում։

Արտաքին ծառայության պաշտոնյաների համար երկար ժամանակ գործող թեստն էլ կվերացվի՝ հօգուտ գնահատման, որը մասամբ հիմնված կլինի նրա վրա՝ արդյո՞ք թեկնածուները ցուցաբերում են «համապատասխանություն նախագահի արտաքին քաղաքականության տեսլականին»։

Ըստ լրատվամիջոցի՝ նաև նշվում է, որ ներկա արտաքին ծառայության կամ քաղաքացիական ծառայության ցանկացած գործող աշխատակից, որը չի ուզում մասնակցել նոր տարածաշրջանային կազմակերպչական կառուցվածքին կամ «ծառայել վարչակազմի շահերին», կարող է կամավոր կերպով անջատվել դեպարտամենտից մինչև սեպտեմբերի 30-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի