Գերմանիան արգելափակում է Eurofighter կործանիչների մատակարարումը Թուրքիային

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Գերմանիայում Քրիստոնեական միության և սոցիալ-դեմոկրատների նոր կոալիցիոն կառավարության պաշտոնական ձևավորումը՝ Օլաֆ Շոլցի (Սոցիալ-դեմոկրատներ-Կանաչներ) գլխավորած ժամանակավոր կառավարությունը, ըստ որոշ տեղեկությունների, խոչընդոտում է Eurofighter կործանիչների հնարավոր արտահանմանը Թուրքիային: Այս մասին հայտնում է Handelsblatt-ը՝ հղում անելով նախկին վարչակազմի ներսում գաղտնի քննարկումներին ծանոթ աղբյուրներին, գրում է Greek City Times-ը։

Բեռլինի որոշման ենթադրյալ պատճառը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունն է, որը թուրքական ընդդիմության կողմից լայնորեն դիտվում է որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված քայլ:

Գերմանական լրատվամիջոցի տվյալներով՝ Գերմանիայի կառավարությունը ձերբակալությունը համարում է «հարձակում թուրքական ժողովրդավարության վրա», հետևաբար, նպատակահարմար է համարում դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը։

Ի դեպ, անցյալ տարի Թուրքիա կատարած այցի ժամանակ կանցլեր Օլաֆ Շոլցը, որն այժմ ժամանակավոր պաշտոնակատար է, բաց էր թվում համաձայնագրին աջակցելու հարցում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և որպես այդպիսին՝ մենք պարբերաբար որոշումներ ենք կայացնում, որոնք հանգեցնում են պաշտպանական համակարգերի տեղակայմանը»,- Ստամբուլում հայտարարել էր Շոլցը։

Սակայն, ըստ լրատվամիջոցի, վերջին իրադարձությունները, կարծես, հետաձգել են հնարավոր գործարքը՝ գոնե առայժմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի