Բաքվում ընթացող շինծու գործերով նիստում «տուժողներից» մեկը ցուցմունք է տվել հայ գերիներից Մադաթ Բաբայանի դեմ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսպես կոչված «տուժողներից» մեկը, իբր, Խոջալուի բնակիչ Յաշար Ալմամեդովը, պատմել է Արցախյան «առաջին պատերազմի ժամանակ հայկական գերության մեջ իրեն խոշտանգել է» հայ գերիներից Մադաթ Բաբայանը։

Ալմամեդովը պատմել է, թե ծնվել է «Խոջալուում 1956 թվականին և ապրել է այնտեղ իր ընտանիքի հետ»։ Նա նշել է, թե, իբր, 1992 թվականի փետրվարի 27-ին հայերի կողմից գերեվարվել է, ճանաչել է Մադաթ Բաբայանին, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 17-ին, որի ընթացքում հարցաքննվել էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, մի շարք «տուժողներ» ցուցմունքներ էին տվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի