Բաքվում առաջարկվել է քրեական գործ հարուցել, իբր, «հայկական զինված ուժերի կողմից Խոջալուի օկուպացիայի և ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանության» վերաբերյալ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Զեյնալ Աղաևը «տուժողներին», ովքեր առաջին անգամ են մասնակցել գործընթացին, բացատրել է օրենքով նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Սկզբում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է հարցաքննվել նախորդ դատական ​​նիստում ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա։

Այնուհետև Ադրբեջանի Գլխավոր դատախազության պետական ​​մեղադրանքների վարչության պետ Նասիր Բայրամովն առաջարկել է քրեական գործ հարուցել, իբր, «հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական Խոջալու քաղաքի օկուպացիայի և ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստի վերաբերյալ հավաքված ապացույցներն ուսումնասիրելու, ինչպես նաև զոհերին հարցաքննելու համար» ։

Ներկայացվել են, իբր, «Խոջալուի ցեղասպանությունից առաջ տարածաշրջանում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ հավաքված փաստաթղթեր, ապացույցներ և լուսանկարներ»։ Ավելի ուշ ուսումնասիրվել են, իբր, «Մեշալիի ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը»։

Նշենք, որ հայ գերիներից Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի նոյեմբերի 7-ին Բաքվի ռազմական դատարանի կողմից այս «դեպքով» շինծու գործերով դատապարտվեցծլ է 15 տարվա ազատազրկման։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի