Փարիզյան բանակցային ռաունդը «արդյունավետ» և «կառուցողական» է որակվել

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Փարիզում անցկացվեցին ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի բանակցությունները։ Վաշինգտոնը հայտարարել է, որ փարիզյան բանակցություններում ներկայացրել է Ուկրաինայում «կայուն և երկարատև խաղաղության ուրվագծերը»։ Կիևը կայացած հանդիպումը որակել է` «կառուցողական և դրական»։ Կողմերը նախատեսում են նոր հանդիպում անցկացնել Լոնդոնում, հաղորդել է Deutsche Welle-ն:

Փարիզում նախօրեին հավաքվել էին ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Բանակցությունների ընթացքում տարբեր ձևաչափերով քննարկվել են Ուկրաինայում խաղաղության հաստատելու ուղիները։

Ամերիկյան կողմից Փարիզ էին ժամանել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը և հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ԱԳ փոխնախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Գերմանիան ներկայացնում էին Գերմանիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Գյունտեր Զաութերը և դաշնային կառավարության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Յենս Պլյոտները:

ԱՄՆ. Ներկայացվել են երկարատև խաղաղության ուրվագծերը

Քիթ Քելլոգը X սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկար Ումերովի և Երմակի հետ և հանդիպումներն անվանել է` «բավական արդյունավետ»։

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը բոլոր կողմերին ներկայացրել է «ամուր և երկարատև խաղաղության ուրվագծեր»՝ առանց մանրամասների։

Նրա խոսքով՝ հանդիպումից հետո Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և փոխանցել նույն ուղերձը, ինչ ԱՄՆ պատվիրակությունը Փարիզում փոխանցել էր ուկրաինական պատվիրակությանը և եվրոպացի դաշնակիցներին․ «Նախագահ Դոնալդ Թրամփը և Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի»։

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Ռուբիոյի և Լավրովի զրույցի փաստը։ Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ԱՄՆ-ի հետ «Ուկրաինական հակամարտության խորքային պատճառների վերացման ուղղությամբ»։

Ուկրաինա. Անհրաժեշտ է լիարժեք հրադադար

Անդրեյ Երմակը Telegram-ի իր ալիքում Փարիզի հանդիպումն անվանել է «կառուցողական և դրական»։ Նրա խոսքով՝ կողմերը «կարծիքներ են փոխանակել»` խաղաղության հասնելու հաջորդ քայլերի վերաբերյալ, ներառյալ ամբողջական հրադադարի հաստատումը, խաղաղապահների մասնակցությունը և Ուկրաինայի համար արդյունավետ անվտանգության ճարտարապետության մշակումն ապահովելը։

«Մենք համաձայնեցինք, որ լիարժեք հրադադարը պետք է դառնա կայուն խաղաղության առաջին փուլը Ուկրաինայում և քննարկեցինք այդ քայլի գործնական իրականացման հարցերը», – ընդգծել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը։ Նա նշել է, որ Ուկրաինայի կողմը համաձայնել էր լիարժեք հրադադարի պայմանին արդեն մարտի 11-ին Ջիդդայում կայացած բանակցությունների ժամանակ։

Անդրեյ Սիբիգան հայտարարել է, որ «Ռուսաստանի վրա ճնշման գործադրման մեծացումն առանցքային նշանակություն ունի արդար և ամուր խաղաղության հասնելու համար»։ «Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային՝ իրենց անփոփոխ աջակցության և խաղաղություն հաստատելու ջանքերի համար», – հավելել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարը։

Ֆրանսիա. Մեկնարկեցինք դրական գործընթաց

Ելիսեյան պալատը նույնպես Ուկրաինայի հարցով փարիզյան բանակցությունները գնահատվել է որպես «կառուցողական»։ «Կարևոր է, որ Փարիզում մեկնարկեցինք դրական գործընթաց, որին մասնակցեցին եվրոպացիները», – ըստ Sky News-ի, նշել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականը։

«Ե3-ը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա – խմբ.) մասնակցում են բանակցություններին, և մենք դա իրականացնում ենք եվրոպական հավակնություններով», նշել է նա։

Ֆրանսիացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և երեք եվրոպական երկրների ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ՝ Լոնդոնում: